Բաժիններ՝

Ռուսաստանը պատասխան միջոցներ է պատրաստում ԵՄ-ի ու Ուկրաինայի ասոցացմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը նոյեմբերի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ուկրաինայից ապրանքների ներկրման նկատմամբ և կխստացնի ուկրաինական ապրանքների մաքսային վարչարարությունն ու սանիտարային վերահսկողությունը, եթե մինչ այդ ամբողջովին գործարկվի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը:

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը: Նա ընդգծել է, որ իրենք ամբողջովին պատրաստ են փոխզիջումներ փնտրելուն և ցանկանում են գտնել այս ոչ պարզ իրավիճակից դուրս գալու պատասխանները.

«Սա վերջին հնարավորությունն է: Եթե մեզ չլսեն մեր գործընկերները, համոզիչ չհամարեն մեր փաստարկները, ապա մենք կձեռնարկենք համարժեք պաշտպանիչ միջոցներ: Եթե սեպտեմբերի 17-18-ին տեղի ունենա մեզ մոտ մտահոգություն հարուցող բոլոր դիրքերով հանդերձ համաձայնագրի վավերացում, ապա այս տարվա նոյեմբերի 1-ից այն կմտնի ուժի մեջ, և մենք այդ օրվանից կսահմանենք պաշտպանիչ միջոցներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930