Ըստ Արմեն Ալավերդյանի, ձեռնարկված քայլերը դրական արդյունք են արձանագրել. «Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ավարտված 21 ստուգումներով արձանագրվել է 1մլրդ 67.2 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, 31 հարկ վճարողի մոտ իրականացված ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներով արձանագրվել է 15.6մլն դրամի տուգանք: Իսկ 33 ստուգումներով հայտնաբերվել է 71 չգրանցված աշխատող և արձանագրվել է 10.8մլն դրամի հարկային պարտավորություն»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի հետ կապված` ս. թ օգոստոսի 3-ին ժամը 07.00-23.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Հակամարտության բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի կիառումից և անհապաղ քայլեր ձեռնարկել` իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»
Հայաստանում ոչ մի տրամաբանություն չի գործում, այստեղ կան բիզնես շահեր, և այդ անձնական բիզնես շահն իրեն է ենթարկեցնում պետության շահը:
Այս տարվա առաջին կիամյակում պարենային զամբյուղի արժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 1315.2 դրամով և կազմել ամսական 33,405.5 դրամ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 2327.8 դրամով և կազմել 59,127.7 դրամ:
Հանրապետության ղեկավարը շրջել է շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակության պայմաններին:
«Մենք Արտաքին գործերի նախարարություն, որպես այդպիսին, չունենք: ԱԳՆ-ի լռությունը հանցագործություն է երկու հայկական պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանդեպ»,- ասում է Դ. Սանասարյանը
«Որ բերեն, մենք էլ կունենանք դրանցից, իսկ ավելի պարզ՝ որ բերեն / ի նկատի ունի մարտական կործանիչները՝Ք. Մ/ լավ կլինի, մենք էլ կունենաք դրանցից»:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.500 կրակոց:
«Ենթադրում ենք, որ պատերազմ չի լինելու, բայց պետք է պատրաստվենք պատերազմի: Ակնհայտ է մի բան՝ սա արդեն դիրքային պատերազմ է, որի դինամիկան բարձրանում է: Եվ ավելի լավ է կողմնորոշվել այն տեսանկյունից, որ դիրքային պատերազմը ինտենսիվ է դառնում, քան ասել, որ պատերազմ չի լինելու»:
«Մենք ուսումնասիրում ենք Երևան քաղաքի երկու-երեք մեծ շուկաների գները և որպես կողմնորոշիչ գներ գրել ենք առավելագույն և նվազագույն գները, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն: Իհարկե, սրանք պարտադրող գներ չեն, քանի որ շուկան ինքն է կարգավորում գները, և գինը հիմնականում ձևավորվում է սակարկությունների արդյունքում»:
Տվյալ հաղորդումը եթերում էր գտնվում արդեն 11 տարի:
Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային սահմանը խախտելու դեպք չի արձանագրվել: Իսկ ԼՂՀ ՊՆ հակաօդային պաշտպանության զորքերը, միշտ կազմ ու պատրաստ, ամբողջովին վերահսկում են իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում կարող են պաշտպանել ԼՂՀ օդային սահմանները»
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցում ես փոխանցել եմ իմ մտահոգությունը և խնդրել եմ հավելյալ ետղեկատվություն և պարզաբանում տալ տվյալ գործով:
Հաշվետու ժամանակահատվածում զոհվել է 50 և վիրավորվել է 98 զինծառայող:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների: Մրցույթ-փառատոնն անցկացվում է Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Ադրբեջանի ԱԳՆ-ը Պետդեպարտամենտի հայտարարությունը որակել է որպես «հարցի քաղաքականացում և հետաքննությանը միջամտում», «Ադրբեջանի դատական համակարգի անկախությունը կասկածի տակ դնելու փորձ»:
Վթարի հետևանքով Գ Աղեկյանն ու նրա ուղևորներ Արարատի մարզի Ձորակ գյուղի բնակիչ 27 ամյա Գագիկ Փութոյանը, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 25 ամյա Կարեն Աղեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օրեր առաջ Ջաֆարովին հարցաքննել էին Գլխավոր դատախազությունում, իսկ նրա տանը խուզարկություն էր իրականացվել:
Քեմերոնը նամակ է գրել ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդներին ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
Խոսքը գնում է Իսրայելին 225 միլիոն դոլար հատկացնելու մասին:
Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվում էր 1997 թ. ծնված, Երևանի թիվ 6 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Ավագյանը, որը տառապում է տկարամտությամբ:
Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները:
Այս մասին հայտնել է «Ֆինմարկետը»` վկայակոչելով հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը:
Մեր զինվորները անզեն չեն և եթե զինվորներից մեկը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի հետ դա միայն այն պատճառով որ իրավիճակն է դա թելադրել:
«Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում, ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ եւ երեք վիրավոր, ինչը հաստատել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իսկ արեւելյան /Մարտունու/ ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ եւ 4-ից ավելի վիրավոր:
Նրանք թռիչքներ են իրականացնում Թարթառի ու Ակնի շրջաններում:
Գտնվում եմ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում: Պարբերաբար հնչում են կրակոցներ: Իրավիճակը իմ տպավորությամբ լիովին վերահսկվում է մեր Զինված ուժերի կողմից: