Բաժիններ՝

Այս տարվա առաջին 7 ամիսներին Ադրբեջանի զինված ուժերի կորուստները. «Դոկտրինա»

Ադրբեջանական «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը հուլիսի 31-ին հրապարակել է այս տարվա առաջին 7 ամիսներին պաշտպանական ու անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստների մասին տվյալները: Դրանց համաձայն, հաշվետու ժամանակահատվածում զոհվել է 50 և վիրավորվել է 98 զինծառայող:

Զոհերից 13-ը մարտական կորուստներ են, որից 10-ը զոհվել են հայկական կողմից արձակված կրակոցներից, իսկ 3-ը՝ ականների վրա պայթելու հետևանքով: Մնացյալ 37 զոհերը ոչ մարտական կորուստներ են: Ոչ մարտական կորուստներն ունեն հետևյալ պատկերը.

10 զինծառայող զոհվել է ավտովթարների, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 1-ը՝ չպարզված հանգամանքներում, 7-ը մահացել են հիվանդություններից, 2-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 11-ն ինքնասպանություն են գործել: Զոհված զինծառայողներից 42-ը բաժին են ընկել Պաշտպանության նախարարությանը:

98 վիրավորներից 21-ը բաժին են ընկել ոչ կանոնադրական հարաբերություններին, 8-ն ինքնասպանության փորձեր են, 15-ը վիրավորվել են հայկական կողմից արձակված կրակոցներից, 9-ը պայթել են ականների վրա, 37-ը վիրավորվել են ավտովթարների, իսկ 2-ը՝ զորավարժությունների ժամանակ, 2-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 1 զինծառայող էլ թունավորվել է: Վիրավոր զինծառայողներից 83-ը ներկայացնում են Պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ը այսօր հայտնել է 4 զինծառայողի զոհվելու, իսկ դրանից անմիջապես առաջ էլ` 8 զինծառայողի զոհվելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս