Ադրբեջանցիները չեն հասկանում. եթե Ադրբեջանն այդքան ուժեղ է, ինչպե՞ս են հայերն այդքան կորուստներ պատճառում
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
* * *
Մի քանի նկատառում այս օրերի լարվածության և դրա մեկնաբանության շուրջ.
1. Խնդրում եմ չտրվել ադրբեջանական լրատվամիջոցներրի խարդավանքներին:Որևէ մի փաստի մասին առանց ստուգելու որևէ բան մի գրեք և ամեն մի ադրբեջանական լուր չէ հարկավոր է մեկնաբանել:
2. Հայկական կողմը իր կորուստները հստակորեն հայտնում է անուն առ անուն, ավելին մեր հերոսների հուղարկավորությանը մասնակցում են բանակի ղեկավարությունը:
3. Մեր զինվորները անզեն չեն և եթե զինվորներից մեկը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի հետ դա միայն այն պատճառով որ իրավիճակն է դա թելադրել:
Ա. Հովհաննիսյանը նաև ավելացրել է. «Մի լրացում էլ, եթե հայկական կողմը դիվերսիա իրականացներ, ապա հետքեր կլինեին այն կողմում, եթե դրանք չկան, և իրենց հիմնական զոհերը ոչ շարքայիններ են, ուրեմն նրանք են հարձակվում»:
Նաև ավելացնենք, որ ըստ Մեդիամաքսի, Արծրուն Հովհաննիսյանը Տավուշի մարզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Ադրբեջանական բանակում այսօր ծառայում է մի սերունդ, որի ներկայացուցիչները հայերի կողմից պարտություն չեն կրել եւ մեծանում են տեղական քարոզչության ազդեցության տակ: Փորձելով հաղթողի կերպար ստեղծել՝ դիմում են նախահարձակ գործողությունների: Սակայն արդեն իրենց իսկ տեղեկատվական դաշտից հակահարված են ստանում՝ հասարակության մոտ հարց է առաջանում. եթե Ադրբեջանն այդքան ուժեղ է, ինչպե՞ս են հայերն այդքան կորուստներ պատճառում»,-ասել է նա: