Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանության է արժանացրել իսրայելական «Երկաթե գմբեթին» ֆինանսավորելու օրինագիծը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանության է արժանացրել իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգին հավելյալ ֆինանսավորում հատկացնելու մասին օրինագիծը: Խոսքը գնում է Իսրայելին 225 միլիոն դոլար հատկացնելու մասին:

Նախ դրա օգտին քվեարկել է Սենատը, ապա նաև` Ներկայացուցիչների պալատը: Ակնկալվում է, որ շուտով փաստաթուղթը ստորագրելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նախորդ շաբաթ Պենտագոնը Կոնգրեսին խնդրել էր հատկացնել հավելյալ 225 միլիոն դոլար` Իսրայելին ռազմական օգնության փաթեթում ընդգրկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս