ՌԴ ԱԳՆ-ն հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել ուժի կիառումից

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) այսօր հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին: ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ:

Ռիա Նովոստի գործակալության հաղորդմամբ` ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության և տպագրության բաժանմունքի փոխտնօրեն Մարիա Զախարովան հայտարարել է, որ  ԱԳՆ-ն «խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին»: Նա նաև ավելացրել է, որ ԱԳՆ-ն վերջին օրերի իրադարձությունները գնահատում է` որպես «հրադադարի պահպանման մասին պայմանավորվածությունների և խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու մասին հայտարարությունների լուրջ խախտում»:

«Կարծում ենք, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է: Հակամարտության բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի կիառումից և անհապաղ քայլեր ձեռնարկել` իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»,- նշված է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս