Հայկական զինուժը լռեցրել է Բարեկամավանը գնդակոծողներին. ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ. ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից, օգոստոսի 2-ին, հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը:
Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ:
Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:
ՀՀ զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում: