ԼՂՀ Հադրութի շրջանի կամավորական խումբը՝ կազմված ազատամարտիկներից ու կամավորներից, այս պահին գտնվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծում։
Փաստաբանների պալատի խնդիրներից է նաեւ պաշտպանել իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաեւ դատարանում։
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում էին Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը: Ողջունելով գերմանացի պատգամավորներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է Արցախի և Գերմանիայի օրենսդիրների միջև համագործակցության զարգացումը՝ վկայակոչելով ս.թ. ապրիլի 2-ին և 3-ին Բեռլինում, ԳԴՀ Բունդեսթագում իր ունեցած հանդիպումները:
Ես համոզված եմ, որ Միխեիլ Սաակաշվիլու արկածախնդիր գործողությունների ու քաղաքականության պատճառով մեր երկրում տեղի կունենար իրավիճակի էսկալացում:
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանը հետմահու պարգևատրվել Արիության մեդալով:
Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության, ընդհանուր արժեքների և ձգտումների վրա:
Վերջին շրջանում առավել ակտիվացել են ադրբեջանական կողմի ձեռնարկած սադրանքները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հետ ունեցած սահմանային տարածքներում:
Այսօր մենք կարող ենք համարձակորեն ասել, որ Վրաստանը մեծ հաջողությունների է հասել արտաքին քաղաքականությունում:
«Միջոցառումների նպատակն է՝ ուժեղացնել հարկային հաշիվների դուրս գրման հսկողությունը: Ընդ որում, հսկողությունն իրականացվում է ոչ միայն հարկային հաշիվների քանակի, այլև դրանցում արտացոլված ապրանքների տեսականու, քանակի և միավորի գնի նկատմամբ»,-տեղեկացրել է Աշոտ Զաքարյանը:
Այսօր մենք մեր հանրապետությունում ունենք զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ովքեր, բացի իրենց սովորական աշխատանքային կենսաթոշակը կամ սոցիալական նպաստը ստանալուց, ստանում են մինչև 2011 թ. հունվարի 1-ը նշանակված իրենց կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ: Ահա այս զինվորական կենսաթոշակների չափերը, համաձայն գործող օրենսդրության, չեն վերահաշվարկվելու, և այս նոր բարձրացման արդյունքում այդ անձինք հնարավորություն ունեն դիմելու և ստանալու 25-30%-ով, առանձին դեպքերում՝ նաև 50%-ով բարձր պարգևավճարներ:
Ադրբեջանի ԱԳՆ-ը ճակատային գծում տիրող իրավիճակի մասին առաջին անգամ հայտնել է միջադեպից միայն երեք օր անց:
«Թեեւ կամավորականների՝ դիրքեր մեկնելու ռազմական անհրաժեշտություն չկար, սակայն այս քայլը բարոյահոգեբանական աջակցություն է սահմաին կանգնած մեր զինվորներին, ովքեր առանց այդ էլ հստակ կատարում են իրենց խնդիրը եւ ամուր պահում են մեր սահմանները»:
Ուզենք թե չուզենք՝ կան իշխանություններ, մտավորականություն, մշակույթ: Սրանք հեղհեղուկ վիճակում են, ձևավորման ընթացքում են: Սա շատ բնական է, որովհետև մենք անկախացումից հետո անմիջապես մտել ենք պատերազմի մեջ և այդ պատերազմում, բարեբախտաբար, Աստծո կամոք մենք ունեցել ենք հաջողություն: Ես այդ պատերազմը միշտ անվանում եմ խոշոր ճակատամարտ:
«Հայկական կայքերում տագնապի մի այղբյուրը հենց ադրբեջանցիներն էին, որոնք սկսեցին շատ արագ հայերեն ֆեյքեր բացել և հայերի անունից ֆեյսբուքով ապատեղեկատվություն տարածել, օրինակ` «Եղբայրս հենց նոր զանգեց Ասկերանից և ասաց, որ 9 զոհ ունենք այնտեղ»:
«Աստված չանի, վաղը կրակոց եղավ (այդ տղաներին ո՞վ է ուսումնասիրել), ու այդ մեծերից մեկը իրեն լավ չպահեց, նա ինչքանո՞վ օգնած կլինի մեր բանակին, նա ավելի չի՞ մեծացնի խուճապը: Դրա համար հարկավոր է ընտրել մարդկանց, իսկական մարդկանց ուղարկել, լավ տղաներ կան»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալիստական միության խմբակցության մի խումբ անդամների:
Վրաստանի իշխանությունները մտահոգ են մեր եղբայրական երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Ի պատասխան «Բարև Երևան» խմբակցության նամակի, Քաղաքապետի ստորագրությամբ օգոստոսի 1-ի թիվ 01/05-45846հ գրությամբ տրամադրվել է Երևան քաղաքում ժ.24.00-ից հետո աշխատելու թույլտվություն չստացած 32 գիշերային ակումբների ցանկը:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կհասնեն հրադադարի:
Անցած տարին կարևոր էր արտաքին քաղաքականության տեսանկյունից:
Ղարաբաղի հարցն ունի միայն մեկ լուծում, դա Ադրբեջանի մասնատումն է: Շատերը կարծում են, որ մասնատումը կարող է տեղի ունենալ ազգային հողի վրա, սակայն ավելի իրատեսական է իրաքյան տարբերակը:
Այն անցկացվում է Գլխավոր շտաբի շենքում, նիստը նախագահում է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Էմրուլլահ Իշլերը:
«Ալիևը չգիտի, որ իր զինվորն ընդունակ չէ հաղթելու: Նա չի հասկանում, որ ադրբեջանցի զինվորը չի կարող կռվել:
Այս մասին հայտարարել է Գերմանիայում Վրաստանի դեսպան Լադո Չանտուրիան:
Լեյլա Յունուսին կալանավորել են 3 ամսով, նրա դեմ ներկայացված է 5 մեղադրանք:
Օգոստոսի 4-ին, ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ Ազգային վիճակագրության ներկայացրած տեղեկանքի՝ այս տարվա առաջին 6 ամիսսների ընթացքում որդեգրվել է 15 երեխա, որոնցից 7-ը տղա են, 8-ը աղջիկ։ 15 երեխաներից 11-ը 1-6 տարիքային խմբում են։ 13-ը միայնակ մայրերի երեխաներ են, որոնց որդեգրումը կատարվել է միակ ծնողի համաձայնությամբ։
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ը, ըստ որի՝ այդ վարժանքներն անցկացվելու են օգոստոսի 4-8-ին:
Ընդհանուր առմամբ հանգիստ էր զորամասերում: Մի քիչ լարվածություն էի զգում, որովհետև տղաներն արդեն երեք օր է՝ նորմալ չեն քնում, հերթապահության են անում: Մի քիչ հոգնածություն կա, բայց երբ զրուցում էինք գործողությունների մասին, սկսում էին ոգևորված պատմել՝ ոնց է եղել, ոնց են դիմադրել: