
Յագլանդը դատապարտել է Ադրբեջանում իրավապաշտպան Լեյլա Յունուսին կալանավորելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը դատապարտել է Ադրբեջանում իրավապաշտպան Լեյլա Յունուսին կալանավորելը.
«Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանում հայտնի իրավապապաշտպաններ Լեյլա Յունուսի ձերբակալման ու նրա ամուսին Արիֆ Յունուսի դեմ քրեական գործ հարուցելու կապակցությամբ:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցում ես փոխանցել եմ իմ մտահոգությունը և խնդրել եմ հավելյալ ետղեկատվություն և պարզաբանում տալ տվյալ գործով:
Ակնկալում եմ, որ քաղաքացիական հասարակության այդ երկու հայտնի ակտիվիստների դեմ հետաքննությունը կիրականացվի Եվրոպայի Խորհրդի չափորոշիչների շրջանակներում»: