
Սպառողական զամբյուղը թանկացել է

Այս տարվա առաջին կիամյակում պարենային զամբյուղի արժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 1315.2 դրամով և կազմել ամսական 33,405.5 դրամ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 2327.8 դրամով և կազմել 59,127.7 դրամ:
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքում 2014 թ. 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով 1 ամսվա համար հաշվարկված է հացամթերք՝ 8214 դրամ, մսամթերք՝ 2992.3 դրամ, ձկնամթերք՝ 181.8 դրամ, կաթնամթերք՝ 3526.4 դրամ, ձու՝ 848.4 դրամ, յուղ և ճարպ՝ 1885.1 դրամ, միրգ՝ 1525.2 դրամ, բանջարեղեն՝ 5338.0 դրամ, կարտոֆիլ՝ 1321.1 դրամ, շաքար՝ 295.9 դրամ, ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 42.0 դրամ, և այլն: