Բաժիններ՝

ՌԴ-ում փակել են Պուտինի քաղաքականությունը քննադատող լրատվական վերջին հաղորդումը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանում փակել են լրատվական վերջին ծրագիրը, որը քննադատում էր Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը:

Խոսքը գնում է Рен-ТВ հեռուստաալիքով հեռարձակվող Մարիանա Մաքսիմովսկայայի Неделя ծրագրի մասին, որը սեփական ռեպորտաժները պատրաստելիս օգտագործում էր տարբեր կարծիքներ, և ոչ թե միայն իշխանամետ կարծիքներ, ինչպես որ անում են մնացյալ բոլոր ռուսական հեռուստաալիքների լրատվական ծրագրերը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Неделя-ի հաղորդավար Ռոման Սուպերը, ով հայտնել է, որ փնտրում է նոր աշխատանք: Տվյալ հաղորդումը եթերում էր գտնվում արդեն 11 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031