Ամռան շրջանում ծանրաբեռնված են հատկապես գյուղացի կանայք, ովքեր անհամեմատ ավելի շատ են պահածոներ պատրաստում՝ ձմռանն ապահովված լինելու համար:
Այսօր հոսպիտալում մահացել է նախորդ օրը ադրբեջանցիների դիվերսիոն հարձակման ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայող Սարգիս Բարմենի Մովսիսյանը։
Կան որոշ մթերքներ, որոնց մեջ պարունակվող պիգմենտները կարող են մեր մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով վաղը դառնալու է 53 տարեկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.50-ին, մարվել` 09.35-ին: Այրվել են փայտակոճեր (մոտ 100 քմ):
ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղյան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 893 անգամ, որից 839 անգամ` ղարաբաղյան հատվածում:
Կառավարությունը հուլիսի 31-ի նիս¬տում ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակով 2014 թվականի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքների կիրարկումն ապահովող վերջին ենթաօրենսդրական ակտերը:
Բոլորին արդեն իսկ մեծապես ձանձրացրել են Իլհամ Ալիևի նմանատիպ ագրեսիվ հայտարարությունները, ով ամեն անգամ համայն աշխարհի առջև ի ցույց է դնում, որ ի վիճակի չէ ստեղծել քիչ թե շատ նորմալ բանակ:
Սա պատասխան քայլ է երեկ ազերի հաքերների ձեռնարկած լայնածավալ հաքերային հարձակմանը, որի հետևանքով ավելի քան քառասուն հայկական կայքեր կոտրվեցին:
Հրշեջ-փրկարարները կիրճից դուրս են բերել Մ. Ք.-ի (ծնվ. 1956 թ.) դին:
Երևի թե հիմա Ադրբեջանի ռեժիմին պետք է հնարավորինս «պատվով» դուրս գալ ստեղծված իրավիճակից, սակայն խույս տալ հնարավոր պատերազմից, որի հետևանքով մեծ է իշխանությունը կորցնելու հավանականությունը:
Սադիգովը կապ է հաստատել Բարդայի կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովին, որի պատասխանատվության գոտում է տեղի ունեցել այդ ամենը, և կոշտ արտահայտություններ է կիրառել:
Վտանգավոր են համարվում Վազաշեն, Վարագավան, Պառավաքար, Այգեպար, Ազատամուտ և Բարեկամավան գյուղերը: Դեսպանությունը զգուշացնում է նաև, որ վտանգավոր է Երևան-Թբիլիսի M-16/H-26 ճանապարհի Ազատամուտից մինչև Ջուջևան և Վրաստանի հետ սահման հատվածը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը գտնվել է արձակուրդում (արտասահմանում), երբ ճակատային գծում սկսվել են ինտենսիվ փոխհրաձգություններ:
Ռազմական թեմաներից տեղյակ յուրաքանչյուր մարդ գիտի, որ ավելի շատ զոհեր տալիս է հարձակվող կողմը:
Ինչպես նշել է Նախարարների կաբինետի քարտուղար Ֆրենսիս Մոդը, կիբերանվտանգությունը դարձել է բրիտանական կառավարության տնտեսական քաղաքականության կարեւոր մաս:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Աստված երբեմն մեզ ազատում է այն բաներից, որոնք մենք շատ ցանկանում ենք: Պարտադիր չէ, որ Աստված մեզ տա, ունենանք այն, ինչը շատ ենք ուզում: Մենք երբեք չգիտենք, թե ինչ կլինի մեզ հետ, եթե հասնենք մեր երազանքին: Իմ կյանքում պատահական ոչինչ չի եղել: Ես միշտ ընկերներիս ասում եմ, որ Աստված միշտ ինձ հետ է ու երբեք անելանելի վիճակում չի թողնում:
«ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ում իրականացվել է չափագրում, որի ընթացքում կատարվել է 436.5 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ` նյութերին տալով համապատասխան ընթացք:
Լուրջ բանկերը, որոնք վարկային քաղաքականություն են վարում, բոլորին վարկ չեն տրամադրում: Երբ տեսնում են, որ մարդը վարկունակություն չունի, կամ վարկային պատմությունը հարուստ չէ, չեն տալիս, որպեսզի այդ մարդը չծանրաբեռնվի վարկերով: Բայց կան վարկային կազմակերպություններ՝ «Արեգակ», «Ֆինկա», «Սեյֆ Ինտերնեյշնլ», որոնք հաճախորդ են պահպանում և այդ մարդկանց գցում են իրենց ճանկը: Համենայնդեպս, վարկ վերցնողը պետք է նախապես մտածի, որ վերջում ինքն է մարելու այն:
Ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչ երեկո, մայրը երեխային հանձնել է Լուսիկին, իսկ վերջինս էլ, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ նրան գրկին պահելով, երեխայի առկայության հանգամանքով քաղաքացիների խղճահարությունը հարուցելով, զբաղվել է մուրացկանությամբ:
Նրանք նաև կոչ են արել երկու երկրների նախագահներին՝ շուտափույթ վերսկսել խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները: Համանախագահները հիշեցրել են, որ բանակցությունների շարունակումը միակ ելքն է, որպեսզի տարածաշրջանում կրկին հաստատվի խաղաղություն:
Շամուտ գյուղում Կառավարության աջակցությամբ ծրագրեր չեն իրականացվում, որովհետև գյուղում հարկերի հավաքագրման պահանջվող ցուցանիշները չեն կարողանում ապահովել:
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Սոչիում, օգոստոսի ութին եւ իննին, եւ ես հույս ունեմ, որ հանդիպման ընթացքում ձեռք կբերվի պայմանավորվածություն, որը մեզ համար շատ կարևոր է»:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 1-ին, ժամը 09.05-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Հովհաննես Չ.-ն:
Ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 3 շենքի 2-րդ հարկում այրվում է բնակարան:
Այսօր՝ օգոստոսի 2-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 407.55 դրամը։
Գաղտնիք չէ, որ ամռան շրջանում անտառը շատ ընտանիքների համար է դառնում աշխատավայր ու ապրուստի միջոց։