«Ինչի՞ց խուճապի մատնվենք: Որ արժանի հակահարված ենք տալիս, դրանի՞ց». ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյան. ԳԱԼԱ
Ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները «միմյանց փոխանցում տալով» տեղեկություններ են տարածում, որ սահմանագծի երկայնքով Ադրբեջանը օդուժ է կենտրոնացրել, օդ են բարձրացրել մարտական կործանիչներ, եւ բացի այդ, դեպի Թովուզի շրջան է ուղեւորվում ծանր զրահատեխնիկայի մեծ խմբաքանակ: Հաղորդվում է նաև, որ հրետակոծվում են հայկական դիրքերը:
Այս տեղեկությունների մասին ԳԱԼԱ-ն մեկնաբանություն է խնդրել ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանից:
Հարցին, թե որքանո՞վ են հավաստի տեղեկություններն այն մասին, որ հակառակորդը օդ է բարձրացրել մարտական կործանիչներ, նախարարը պատասխանել է.
«Որ բերեն, մենք էլ կունենանք դրանցից, իսկ ավելի պարզ՝ որ բերեն / ի նկատի ունի մարտական կործանիչները՝ ԳԱԼԱ/ լավ կլինի, մենք էլ կունենաք դրանցից»:
ԼՂՀ ՊՆ-ի խոսքերով՝պաշտպանական զորքերը միշտ կազմ ու պատարստ են եւ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. «Սահմանը հսկվում է, օդն էլ, ջուրն էլ վերահսկողության տակ է, ամեն ինչ նորմալ է»:
Նկատառմանը, թե նման տեղեկություններ տարածելով ադրբեջանական ԶԼՄ-ները արդյո՞ք նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել, ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը պատասխանել է.
«Ինչի՞ց խուճապի մատնվենք: Որ արժանի հակահարված ենք տալիս, դրանի՞ց»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում