Բաժիններ՝

Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 18.2 տոկոսով

Lenta.ru-ի փոխանցմամբ` 2014 թվականի հունվար-հունիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է մինչև 6.64 միլիոն լիտրի: Դա 18.2 տոկոսով ավելի պակաս է` համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանահատվածի հետ: Այս մասին հայտնել է «Ֆինմարկետը»` վկայակոչելով հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը:

Գինու արտադրությունն այս տարվա 6 ամսում կրճատվել է 5.8 տոկոսով` նվազելով մինչև 2.33 միլիոն լիտրի: Շամպայնային գինիների արտադրությունն աճել է 24.4 տոկոսով` նվազելով մինչև 145.400 լիտրի:

Օղու և լիկյորի արտադրանքն աճել է 4.9 տոկոսով` մինչև 4.44 միլիոն լիտրի, գարեջրինը` 77.8 տոկոսով` մինչև 11.33 միլիոն լիտրի: Հայկական կոնյակի հիմնական շուկան Ռուսաստանն ու ԱՊՀ-ի երկրներն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս