Բաժիններ՝

Լավրովը ծաղրական ակցիա չի համարում Դոնեցկում ուկրաինացի ռազմագերիների շքերթը (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ծաղրական ակցիա չի համարում այն, որ աշխարհազորայինները երեկ Դոնեցկի կենտրոնում անցկացրել են շքերթ, որին մասնակցել են գերեվարված ուկրաինացի զինվորականները:

Լավրովը հայտարարել է, որ տեսել է ռազմագերիների մասնակցությամբ այդ շքերթը՝ ընդգծելով, որ ծաղրական որևէ բան չի տեսնում դրանում: Լավրովը հակառակ կարծիքն ունեցողներին խորհուրդ է տվել դիմել իրավաբաններին, որոնք էլ կպարզեն, թե արդյոք ռազմագերիներն արժանացե՞լ են նվաստատուցիչ վերաբերմունքի:

Երեկ Կիևում Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ անցկացվել է զորահանդես: Դրա հետ կապված՝ Դոնեցկում անցկացվել է 50-100 ռազմագերիների մասնակցությամբ շքերթ, ինչը Կիևը համարում է միջազգային իրավունքի նորմերի խախտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031