Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին: Վրաստանի կառավարությունը Եվրահանձնաժողովից պաշտոնական դիմում չի ստացել այդ մասին:

Այս մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտար Դամենիան՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի հայտարարությունը.

«Մենք հաշվի ենք առնելու միայն պաշտոնական հայտարարություններն ու Վրաստանի կառավարությանը հասցեագրած դիմումները, իսկ այդպիսի դիմում չի եղել»:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել էր, որ իրենք պատրաստ են մեծացնել Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031