Բաժիններ՝

21-ամյա վարորդը Սևանի ճանապարհին Մերսեդեսով բախվել է կայանված 06-ին. կան վիրավորներ. shamshyan.com

 shamshyan.com-ի փոխանցմամբ՝այսօր` օգոստոսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07.30-ի սահմաններում Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակիչ 21 ամյա Վարդան Գրիգորյանը իր վարած Մերսեդես մակնիշի 34 NF 329 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի աջ մասում կայանված Հրազդան քաղաքի բնակիչ Լադիկ Օհանյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի 34 LQ 133 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ,բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշին և կիսով չափ կախվել ձորակում:

Վթարի հետևանքով Մերսեդեսի ուղևորներ Երևանի բնակիչներ 27 ամյա Սիրարփի Գրիգորյանն ու 54 ամյա Սուսաննա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Մանրամասներն ՝այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս