Բաժիններ՝

Սիրիան ռազմական օգնության խնդրանքով չի դիմել Ռուսաստանին. Վալիդ Մուալեմ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիան ռազմական օգնության խնդրանքով դեռ չի դիմել Ռուսաստանին՝ կապված «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարի հետ: Այս մասին Դամասկոսում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատար Վալիդ Մուալեմը.

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դեռ չեն հասել նրան, որ մենք նրանից խնդրենք ռազմական ուղիղ օգնություն: Մենք կցանկանայինք, որ Ռուսաստանն իր վրա վերցներ ՄԱԿ ԱԽ-ի 2170 բանաձևն իրագործելուն ուղղված միջազգային հանրության ջանքերի համակարգումը: Այդ մասին ես հեռախոսազրույցի ժամանակ հայտնել եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»:

Օգոստոսի 15-ին ընդունված ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը հիմք է ստեղծում միջազգային հավաքական արձագանքի համար՝ կապված Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետություն» ու «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների կողմից սպառնալիքների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս