Արևմուտքը կորցրել է մալայզիական «Բոինգի» կործանումը հետաքննելու նկատմամբ հետաքրքրությունը. Լավրով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Արևմուտքը կորցրել է Դոնեցկի մոտ մալայզիական «Բոինգի» կործանման հանգամանքների հետաքննման հանդեպ.
«Ռուսաստանի ու աշխարհազորայաինների հասցեին արված առաջին, կտրուկ, հիստերիայի շեմին հասած մեղադրանքները հնչեցնելուց հետո բոլորը, կարծես թե, բերանները ջուր են առել: Մենք, ըստ էության, միայնակ ենք ձգտում պահպանել ուշադրությունն այդ լրջագույն խնդրի նկատմամբ»:
Լավրովը միջազգային հանրությանը կոչ է արել կատարել ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը: Լավրովը խոստացել է հասնել մալայզիական օդանավի կործանման շուրջ արդարությանը. «Մենք հիշում ենք այդ ամենը և թույլ չենք տա մոռացության մատնել այդ բոլոր հանցանքները և դրանք գործած բոլոր անձանց արդարադատության հանձնելու անհրաժեշտությունը»:
Լավրովի խոսքերով՝ ներկա դրությամբ որևէ բացատրություն չի տրվել օդանավի կործանման պատճառների շուրջ, այդ թվում նաև չեն հրապարակվել օդանավի օդաչուների ու ուկրաինացի ավիադիսպետչերների միջև բանակցությունների ձայնագրությունները:
Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող «Բոինգ» օդանավն Ուկրաինայի արևելքում կործանվելէ հուլիսի 17-ին: Նրանում գտնվել և զոհվել է 298 մարդ, որոնցից 193-ը հանդիսացել են Նիդերլանդների, իսկ 43-ը՝ Մալայզիայի բնակիչներ: