Բաժիններ՝

Ռուսաստանի ու Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցները բացասաբար են ազդում ԵՏՄ-ի վրա. Նազարբաև

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Ռուսաստանի ու Արևմուտքի երկրների փոխադարձ պատժամիջոցները բացասաբար են ազդում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) վրա.

«Այդ պատժամիջոցներն ուղիղ ձևով որևէ կերպ չեն ազդում Ղազախստանի վրա: Բնականաբար, դրանք բացասական հետևանքներ կունենան ԵՏՄ-ի վրա: Մեկ բան է առանձին անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելը և մեկ այլ բան է ֆինանսական սեկտորի, տնտեսության առանձին ճյուղերի դեմ պատժամիջոցներ սահմանելը: Դա կվատթարացնի Ռուսաստանի տնտեսությունը»:

Նազարբաևը հավելել է, որ ղազախ ֆերմերները պետք է սկսեն գործել ստեղծված իրավիճակում. ապրանքներ (այդ թվում նաև բանջարեղեն, միս ու կաթ) արտադրեն և դրանք վաճառեն Ռուսաստանին: Նազարբաևը զարմանք է հայտնել, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի (իր իսկ խոսքերով՝ նույն լեզուն ու հավատն ունեցող երկրենրի) հարաբերություններում կարող էր ստեղծվել նման իրավիճակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս