Բաժիններ՝

ՀՀ ՊՆ կապիտանը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր օգոստոսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ 32-ամյա Էդգար Կարապետյանը Աճառյան փողոցի 1/1 հասցեի դիմաց իր վարած Օպել մակնիշի 34 VN 287 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետյոտն Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակչուհի 65-ամյա Էմմա Կարապետյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վիրավորին, ահազանգել է շտապ օգնություն և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապ օգնության թիվ 53 բրիգադը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Է. Կարապետյանը, ով փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Է. Կարապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես մարտկոցի հրամանատար, կոչումով կապիտան է:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս