Սա մի միջոց է, որը սովորաբար օգտագործվում է ողնուղեղի հիվանդությունների բուժման նպատակով: Այս հիվանդության հետևանքը գլխի մազերի մասնակի կամ ամբողջական կորուստն է, որը բուժվում է մեծ դժվարությամբ:
Օգոստոսի 19-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ պահածոյի արտադրամասից գողություն է կատարվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.29-ին, մարվել` 20.19-ին: Այրվել են Լ. Ա.-ի տան տանիքի կառուցատարրերը՝ մոտ 90 քմ:
«Հայաստանի Հանրապետությունը ճիշտ է արել, որ իր նեղ միջոցներից գումար է հատկացրել եզդի ժողովրդին: Շատ կարեւոր է, որ մենք լինենք մի ժողովրդի կողքին, որը կրում է այնպիսի զրկանքեր, որը մենք էինք կրում հարյուր տարի առաջ: Իհարկե, մենք աշխարհի հզոր պետություններին չենք պատկանում որ կարողանանք այնտեղ զինված ուժեր ուղարկել, բայց այն, ինչ անում ենք, կարծում եմ, կնկատվի եւ կգնահատվի»,- ասում է Ռուբեն Սաֆրաստայանը:
Հանրապետության Նախագահը նշել է, որ շատ ուրախ է հերթական անգամ հանդիպելու բազեականներին և շնորհավորել է նրանց այսօրվա տոնի՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Նաիրիի բաժին դիմած քաղաքացին` 1953 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, հայտնել էր, որ երեկոյան, ժամը 18.30-ի սահմաններում, մտնելով Գետամեջ գյուղում գտնվող իր ամառանոց` պատշգամբում տեղադրված աստիճանահարթակ էր նկատել:
«Մաքսային միությունը, բնականաբար, մեկ երկիր չէ, և ես ինչ-որ տեղ համաձայն եմ այն կարծիքին, որ երևի թե բոլորը ուրախ չեն: Մենք փոքր, խնդիրներ ունեցող երկիր ենք, և, բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար»:
Քամին գյուղում պոկել է տների տանիքներ, փլուզվել են տների պատեր, փլուզման հետեւանքով բաց պատերից անձրեւաջրերը լցվել են ներս՝ հեղեղելով տները:
Օգոստոսի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 65-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:
«Մեր նպատակն է, որ Ադրբեջանը ընդունի՝ ԼՂ ժողովուրդը սեփական ճակատագիրը որոշելու իրավունք ունի: Ուզում ենք, որ դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե նոր զոհերի գնով: Մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են»,-այսօր «Բազե-2014» հավաքի փակման օրը հավաքի Լրագրողների ջոկատի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Կարծում եմ աշնանը որևէ բան մեր հասարակության համար և մեր պետականության համար սպասելը ճիշտ չի լինի, ուղղակի իմիտացիոն պրոցեսներ կարող է լինեն, կարող է և չլինեն, դա կախված է իշխանության ցանկությունից նաև արտաքին քաղաքական իրավիճակից, թե ինչ կպարտադրի իշխող վարչախմբին՝ ներսում որևէ թատերական ներկայացում բեմադրելու համար։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ. Հ.-ի տան բակում գազի 3 կգ-ոց բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ բռնկումով: Հրդեհը մարվել է ժամը 19.16-ին:
Այս տարի փաստվել են շուրջ 3700 գտածո, որոնք դասակարգվում են եռաչափ պատկերի մեջ, կկատարվեն բազմաչափ ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների համար որոշակի քանակության գտածոներ դուրս են բերվելու երկրից, որոնք իհարկե նորից վերադարձվելու են:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաեւ զոհված այլ հայերի եւ ադրբեջանցիների հարազատներին եւ բարեկամներին: Անհրաժեշտ ենք համարում նմանատիպ միջադեպերի մանրակրկիտ հետաքննությունը:
Ոստիկանության Մուշի և Աշտարակի բաժինների ծառայողներն օրերս Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի գերեզմանատան մոտակայքից Մուշի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Մհեր Հ.-ին:
ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն՝ կարճաժամկետ հատվածում 12 ամսյա գնաճը ձևավորված համեմատաբար ցածր մակարդակից աստիճանաբար կաճի՝ տարեվերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում
Գյուղին ջրամատակարարում տրված է ամբողջությամբ, սակայն թեքված աշխարհագրական դիրքի պատճառով, գարնան ամիսներից արդեն, երբ սկսվում է դաշտերում ոռոգման շրջանը, գյուղի՝ դեպի ներքեւ թեքված թաղամասի բնակիչները զրկվում են ջրից՝ ստիպված լինելով խմելու եւ կենցաղային խնդիրների լուծման համար նախատեսված ջուրը դույլերով կրել-հասցնել մինչեւ իրենց տները:
Օգոստոսի 11-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք` տեղաշարժով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Սերգեյ Ք.-ն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սակայն ոստիկանության ծառայողները հանցագործությունների մասին ստացված հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները:
ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿ վարչությունից ոստիկանության Շենգավիթի բաժնում գրություն է ստացվել, որ 2009 թ. նոյեմբերի 13-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1966 թ. ծնված Վարդան Ս.-ն:
Օգոստոսի 23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
Աշոտ Ասատուրյանն Անժելա Ջանգիրյանին և Համլետ Գրիգորյանին թելադրել է դեպքի իրական փաստական հանգամանքներին հակասող բացատրություններ՝ ՃԵԿ խախտումը վերագրելով վթարում ակնհայտ անմեղ Համլետ Գրիգորյանին:
Սպանության փորձ Դպրաբակ գյուղում. տուժողը փորձում էր թաքցնել իրեն հրազենային վնասվածքներ պատճառողին: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 22-ին, ժամը 09.50-ին, բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Շահեն Մ.-ն:
Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ՀՀ պաշտպանության նախարարի և նախարարության անձնակազմի անունից ողջունեց «Բազե» հավաքի մասնակիցներին։ Խոսելով սահմանային վերջին իրադարձությունների մասին՝ Վարդան Ավետիսյանը նկատեց, որ 5-օրյա փոքրիկ պատերազմում բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին բանակ-հասարակություն կապի անքակտելիության մեջ.
Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը եւ ներկայիս իրադրությունը:
Օգոստոսի 23-ին, ժամը 15.00-ից ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից Շիրակի մարզում սկսվել են կրակոցներ իրականացվել:
«Սեպտեմբերի 1-ին պատրաստվում են թե՛ երեխաները, թե՛ ծնողները, բայց միաժամանակ կանգնում են նյութական լուրջ խնդիրների առջև: Ամեն տարին մեկ՝ այս ուղտը չոքում է մեր դռանը: Մեզ մոտ վաճառվող ապրանքն ամենևին էլ թանկ չէ, եթե համեմատենք ցանկացած այլ երկրի հետ, պարզապես վճարունակության խնդիր կա: Եվրոպական կամ քաղաքակիրթ աշխարհում եթե ընտանիքում եկամուտների 25%-ը կամ ավելին ծախսվում է սննդի վրա, դա համարվում է աղքատության ծայրահեղ շեմ, և այդ ընտանիքների համար սկսում են գործել տարբեր սոցիալական ծրագրեր»:
Լիլիթ Ադիբեկյանը՝ լինելով «Էություն» իրավաբանական և հոգեբանական աջակցության կենտրոն ՀԿ նախագահ, դիմել է տուրիստական գործակալություն՝ Վրաստան գնալու համար և չի պահանջել որևէ սերտիֆիկատ: Արդյունքում՝ խոստացված 3Mercedes-vito (7 տեղանոց) մեքենայի փոխարեն՝ Կիլիկիա ավտոկայանում նրանց սպասել է 20 տեղանոց Mercedes sprinter, որի տեխնիկական անվտանգության վիճակը, ինչպես իրենք են նշում, սարսափելի է եղել: Վերադարձին վիճակն ավելի ահավոր է եղել, որովհետև մեքենայի անսարքության հետ մեկտեղ՝ վարորդը տիրապետել է միայն վրացերեն լեզվին, և իրենք չեն կարողացել ոչինչ հասկացնել նրան, իսկ ճանապարհին՝ մեքենան վարելիս, քնել է ղեկի դիմաց: