
Օբաման երկշաբաթյա արձակուրդից հետո վերադարձել է Վաշինգտոն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ իր երկշաբաթյա արձակուրդից հետո վերադարձել է Վաշինգտոն: Օբաման իր ընտանիքի հետ հանգստացել է Ատլանտյան օվկիանոսում գտնվող Մարտաս-Վինյարդ կղզում (Մասաչուսեթս նահանգ):
Օբամայի անցկացրած արձակուրդը չի կարելի անվանել հանգիստ: Ինչես հայտնել էր Սպիտակ տան մամլո ծառայությունը, օգոստոսի 18-ին Օբաման հարկադրված վերադարձել էր Վաշինգտոն՝ «աշխատանքային հանդիպումներ» ունենալու համար: Նույն օրը նա հադես եկավ Իրաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ:
Օբաման մասնավորապես անդրադարձել էր Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին ճշգրիտ ավիահարվածներ հասցնելուն: Այսօր նույնպես ամերիկյան ավիացիան հարվածել է զինյալների դիրքերին:
Բացի այդ, արձակուրդի մեկ այլ օր էլ Օբաման հարկադրված է եղել հայտարարություն տարածել՝ կապված «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին մահապատժի ենթարկելու հետ: Դեռ հայտնի չեն արձակուրդից հետո Օբամայի առաջիկա պլանները: