Բաժիններ՝

Ֆրանսուա Օլանդն ընդունել է կառավարության հրաժարականը

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն այսօր երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին ներկայացրել է կառավարության հարաժարականի դիմումը: Օլանդն ընդունել է կառավարության ողջ կազմով հրաժարականը

Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատի մամլո ծառայությունը: Վարչապետն Օլանդին խոստացել է վաղը ներկայացնել կառավարության նոր կազմը: Նոր կառավարության ձևավորումը հանձնարարվել է հրաժարական տվող վարչապետին: Մանուել Վալսը Ֆրանսիաի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է ընթացիկ տարվա մարտի 31-ին:

Մինչ այդ նա Ժան Մարկ Էյրոյի կառավարությունում զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը: Էյրոն հարկադրված էր եղել հրաժարական տալ մարտի կեսին երկրում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող Սոցիալիստական կուսակցության ձախողումից հետո:

Իր մի քանի ամսվա աշխատանքի ընթացքում Վալսի կառավարությունը չկարողացավ լուծել ֆրանսիական տնտեսության խնդիրները և վերադարձնել ընտրողների վստահությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031