Առայժմ հստակեցվում են հայկական կողմի մասնակցության հարցերը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը. ԳԱԼԱ

Դեռ վերջնական որոշված չէ՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանն ինչ ձեւով է մասնակցելու, փոխանցում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, եւ եթե հստակեցվի մասնակցության կարգն ու ձեւաչափը, այդ մասին լրացուցիչ տեղյակ կպահեն լրատվամիջոցներին: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, եւ այդ մասին հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարի մասնակիցների հարցերին: Սերժ Սարգսյանն ասել էր նաև, որ հավանաբար հայկական կողմից մասնակցությունը կլինի արտաքին գործերի նախարարի մակարդակով:

Սակայն ինչ կազմով կլինի այդ այցը, քանի օրով եւ ինչ հանդիպումներ կլինեն Թուրքիայում, այս մասին դեռ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից մանրամասներ չեն հայտնում:

«Այս հրավերը ոչ այնքան սովորական, բայց նորմալ ընթացակարգ է, նախագահների երդմնակալության արարողություններին նման հրավերներ լինում են երկու երկրների կողմից էլ: Մեր կողմից եւս եղել է հրավեր եւ մասնակցել են: Եթե չեմ սխալվում՝ դեսպանի մակարդակով թուրքական կողմը մասնակցեց Հայաստաի նախագահի երդմնակալության արարողությանը: Այնպես որ վերջին տարիներին նորմալ ընթացակարգ է: Նախագահն ասաց՝ հավանաբար ԱԳՆ մակարդակով կլինի հայկական կողմի մասնակցությունը: Այնպես որ դեռ հստակեցման փուլում է»:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031