
Ռուսաստանը ճանաչել է Պորոշենկոյին՝ չնայած բոլոր «նրբություններին». Լավրով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը ճանաչել է Պորոշենկոյին՝ չնայած բոլոր «նրբություններին», և հուսով է, որ նա կօգտագործի վստահության մանդատը՝ պատերազմը կասեցնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.
«Մենք ճանաչեցինք նախագահ Պորոշենկոյին և հուսով ենք, որ նա վստահության մանդատը, որը ստացել է բոլոր նրբություններով հանդերձ մայիսի 25-ին անցկացված նախագահական ընտրություններով, կօգտագործի պատերազմը կանգնեցնելու և ոչ թե հակամարտությունը բորբոքելու ու խորացնելու վրա:
Ազգային համաձայնությունը պետք է հանդիսանա յուրաքանչյուր առաջնորդի գլխավոր առաջադրանքը»: Լավրովը ռազմական հանցանք է համարել ուկրաինացի զինվորականների կողմից սեփական քաղաքացիների դեմ ուժ կիրառելը: