Ուկրաինան չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևը չի ճանաչում օգոստոսի 24-ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունները: Այդ մասին նշված է Ուկրաինայի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունում.

«Ուկրաինան չի ճանաչում այսպես կոչված նախագահական ընտրությունների լեգիտիմությունը, որոնք օգոստոսի 24-ին Վրաստանում՝ Աբխազիայում, անցկացվել են ի հակադրումն միջազգային իրավունքի, ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների»:

Ընդգծվում է, որ Ուկրաինան հաստատում է իր լիակատար աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:

Ուկրաինան հանդես է գալիս միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների կարգավորման օգտին:

Նախնական տվյալներով, Աբխազիայի նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է ընդդիմության թեկնածու Ռաուլ Խաջիմբան, ով նախկինում երեք անգամ մասնակցել է նախագահական ընտրությունների, սակայն տանուլ է տվել դրանք:

Աբխազիայի նախագահական ընտրությունները չեն ճանաչել նաև Վրաստանը, Ադրբեջանը, ԵՄ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031