«Օրինակ` ինձ մեղադրում էին, որ ես դիկտատուրա եմ անում, իսկ պետք չի դիկտատուրա, այլ պետք է, որ իրար սիրենք ու հարգենք: Մենք այստեղ նորից չենք կարողանում իրար հասկանալ, որովհետև 2 տարբեր բաներ են կատարվում` մարդկային գործոնը ու որպես աշխատող գործոնը: Սրանք տարբեր բաներ են: Այստեղ` Հայաստանում, սկզբից սովոր են, որ մենք իրար հետ «ախպեր լինենք», իրար հետ գնանք քեֆ անենք, որ հետո ես չկարողանամ իրենց աշխատանքի բերել: Սրանք տարբեր վիճակներ են, տարբեր հարաբերություններ են»,- ասում է Ռուդոլֆ Խառատյանը:
Քաշի նվազման դեմ պայքարող դեղամիջոցը մահվան պատճառ: Այն, որ Dinitrophenol-ը կարող է մահացու լինել պարզել են վիճակագրության միջոցով: Aroxj.am-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում 2007 թվականին այս դեղամիջոցի օգտագործման արդյունքում մահացել է 5 մարդ:
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Գյումրի կատարած այցի ժամանակ դարձյալ մի զավեշտալի պատմություն տեղի ունեցավ`կապված գյումրեցի հայտնի մուրացկան Լիզայի հետ:
«Օրինակ, ամեն մի փոքր զանցանքի համար Ոստիկանությունը դատարան միջնորդություն է ներկայացնում` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ինչպե՞ս հասկանալ, երբ մարդասպանի և մանր խուլիգանություն արածի համար ընտրվում է միևնույն խափանման միջոցը: Այդ կալանքը բավական թանկ է նստում նաև պետական բյուջեի վրա. մեկ կալանավորի համար օրական մոտ 4 հազար դրամ է ծախսվում»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:
Հուլիսի 21-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Անահիտ Բ.-ն:
Անօթևան, բազմազավակ ընտանիքների սոցիալական հոգսերը թեթևացնելուն նպատակաուղղված՝ «Եկեք օգնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքներն իրենց ձեռքով լուծեն իրենց սննդամթերքի խնդիրը» բարեգործական ձեռնարկի շրջանակում ևս մեկ ընտանիքի նվիրաբերվեց քարաշեն անասնագոմ և կենդանիներ:
Տոկոսային առումով ամենից շատ՝ 89.1 տոկոսով (4.5 միլիարդ դրամով) աճել են մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտին տրամադրված վարկերը։ Այդուհանդերձ, դրանց ծավալը (9.5մլրդ դրամ) դեռևս փոքր է և ընդհանուր վարկերի մեջ կազմում է ընդամենը 0.5%։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով դատական նիստը:
Սովորելու նպատակը դարձել է ոչ թե սովորելը, այլ` դիպլոմ ստանալը, իսկ համալսարանական էլիտայի նպատակն էլ դարձել է ոչ թե կրթություն տալը, այլ վարձ վերցնելը, որպեսզի համալսարանը կամ համալսարանի որոշ մարդիկ, ըստ երևույթին, գոյատևեն:
Մեծամոր-ՀԱԷԿ ճանապարհի 300 մ հատվածում «ԳԱԶ 33021» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող երկու անձինք ընթացքի ժամանակ վայր են ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
ՀՀ կառավարությունը պատրաստվում է հերթական գույք պարտքի դիմաց գործարքը կնքել: Այս անգամ, կարծես, ամերիկյան կողմի հետ:
Հուլիսի 22-ին, ժամը 19.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Ն. Զարյան փողոցի խաչմերուկում մարդատար ավտոբուսը բախվել է սյանը կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Եթե դուք հետևում եք՝ մեր քայլերը տվել են իրենց արդյունքը: Այսօր ես հեռուստացույցով լսում էի, որ հարկային մարմինները ներկայացնում էին, որ քանի տեղ ստուգումներ են կատարվել՝ որտեղ նկատել են ռիսկեր, և ակնհայտ թղթաշրջանառությունը երևում է դրական շարժը:
Տարբեր առիթներով գրել եմ հնագույն հայկական և կելտական ծագում ունեցող ազգերի չորս հիմնական տոների ժամանակային ընդհանրության մասին։ Կելտական օրացույց-գուշակարանում այդ տոներին համապատասխանում են Մայրի և ձիակասկ ծառատեսակները։ Ձիակասկի վերաբերյալ հրապարակված է տեսանյութ, որը կցել եմ «ծառերի ձայների արձագանքը հայոց Այբուբենում» հոդվածին։
Հուլիսի 21-ին, ժամը 04.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող մթերային խանութը թալանում են:
Ավելի ճիշտ, այդ սկանդալը հասունացել է մեկ ամիս շարունակ և իր հանգուցալուծումը կստանա առաջիկայում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի վերջին փորձամրցումը ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգոստոսի 1-ից 4-ը Երևանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 5-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Ռուսաստանի մի շարք նահանգների պատանի սամբիստների:
Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությանը գնահատականներ տալու համար, իհարկե, դեռևս վաղ է. դեռ կես տարի էլ չեն աշխատել։ Սակայն, քանի որ պաշտոնական վիճակագրությունն ամսվա կտրվածքով հրապարակում է մակրոտնտեսական ցուցանիշները` դժվար է գայթակղությանը դիմանալ և որոշ համեմատականներ չանցկացնել։
Ցուկերբերգի կարողությունն այս պահին գնահատվում է 30.5 միլիարդ դոլար և նա Forbes-ի՝ ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 21-րդ հորիզոնանականը։
«Մինչև նախորդ ամիս քաղաքացին կարող էր անձամբ ինքն իր վճռաբեկ բողոքը ստորագրել: Կարիք չկար փաստաբան վարձել, լրացուցիչ ծախսեր կատարել:
«Երբ սկզբում ծանոթացա Քենի հետ, ես հայկական շուկայի հետ չէի աշխատում, աշխատում էի «Tarantino Productկյions»-ի համար: Երբ հանդիպեցինք, ու գործի թեմայով խոսեցինք, հասկացանք, որ երկուսս էլ մի նպատակ ունենք՝ ցեղասպանության մասին ֆիլմ նկարել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հոլիվուդյան դերասան, ռեժիսոր ամերիկահայ Քեն Դավիդյանի պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանը:
Ռազմատեխնիկական համագործակցության մասին որևէ պայմանագիր չի ձախողվել Ռուսաստանի կողմից:
Վարորդը հայտարարել է, որ նույն օրը Իջևանի անտառտնտեսության Գանձաքարի մի անտառամասից ապօրինի հատել է 3 կաղնի:
Քաղաքականության մեջ միշտ կա երկու նախաձեռնություն` դիվանագիտություն և պաշտպանություն: Պարզվեց, որ հայկական դիվանագիտությունը ոչ թե պարզապես պարտվել է կամ կայացած չէ, այլ միտումնավոր Հայաստանը տարել է դեպի Ռուսաստանի վասալի կարգավիճակի:
Աղբյուրի խոսքերով՝ Եվրահանձնաժողովը քննարկման համար նոր անուններն առաջարկելու է հինգշաբթի:
Պուտինը նաև մտահոգություն է հայտնել Ռուսաստանի սահմանին ՆԱՏՕ-ի ակտիվացման կապակցությամբ և հայտարարել, որ Ռուսաստանը համարժեք պատասխան է տալու դրան:
«Ցանկացած գործողություն նախապատրաստվում է: Կան հեղինակներ և կան կատարողներ: Այդ հեղինակները, ովքեր ստեղծել են այս իրավիճակը, կապված չեն Ռուսաստանի ղեկավարության հետ:
Հուլիսի 23-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով, 23-25-ին կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում 7-8 աստիճանով:
Վրաց պատրիարքարանը ցավով ընդգծել է, որ մի շարք կազմակերպություններ «անում են սխալ ու անպատասխանատու հայտարարություններ»: