Բաժիններ՝

Պուտինը խոստացել է ազդել Ուկրաինայի արևելքի զինյալների վրա

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում հայտարարել է, որ Մոսկվան օգտագործում է իր ազդեցությունը և ներգործում է աշխարհազորայինների վրա՝ ապահովելու համար Դոնեցկի մոտ մալայզիական «Բոինգի» աղետի լիարժեք հետաքննումը:

Պուտինը կարևորել է նման կոչերով Կիևին դիմելը, որպեսզի հնարավոր լինի հրադադարի պայմաններում հետաքննել տեղի ունեցածը: Պուտինն ընդգծել է, որ ներկայումս չի պահպանվում հրադադարը: Պուտինը նաև մտահոգություն է հայտնել Ռուսաստանի սահմանին ՆԱՏՕ-ի ակտիվացման կապակցությամբ և հայտարարել, որ Ռուսաստանը համարժեք պատասխան է տալու դրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031