
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա. Վրաց պատրիարքարան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաց և Հայոց եկեղեցիների ներկայացուցիչները եկել են այն եզրահանգանման, որ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ գրանցված միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Այս մասին հայտարարել է Վրաց պատրիարքարանը:
Այսօր տեղի է ունեցել Վրաց պատրիարքարանի արտաքին գործերի բաժնի պետ, միտրոպոլիտ Գերասիմի ու Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի հանդիպումը:
Վրաց պատրիարքարանի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ այդ դիմակայությունն սկսվել է կենցաղային հողի վրա և չի կրում կրոնական ու էթնիկ բնույթ, ինչում համաձայն են գրեթե բոլոր իրավապաշտպան ու հասարակական կազմակերպությունները:
Վրաց պատրիարքարանը ցավով ընդգծել է, որ մի շարք կազմակերպություններ «անում են սխալ ու անպատասխանատու հայտարարություններ». «Վրաց եկեղեցին դատապարտում է այդ միջադեպը և դիմակայության մասնակիցներին հանդարտության կոչ է անում»: