Բաժիններ՝

Կայանված ավտոմեքենայի ուղևորուհին վնասվածքներ է ստացել

Հուլիսի 21-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Անահիտ Բ.-ն:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 10-ին, ժամը 17.00-ին, «Դեյվու» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենան Գ. Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում բախվել է խաչմերուկում կայանված «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս սրահում գտնվող Անահիտ Բ.-ն ստացել է վնասվածքներ և հուլիսի 21-ին դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031