
Ում են վարկավորում հայաստանյան բանկերը

Այս տարվա մայիսի վերջի դրությամբ ՀՀ բանկերի կողմից Հայաստանի ռեզիդենտներին տտրված վարկերի ծավալը կազմել է 1 տրիլիոն 858.3 միլիարդ դրամ։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2014թ. մայիս ամսվա տեղեկագրում։
Մեկ տարվա կտրվածքով՝ 2013թ. մայիսի համեմատ, վարկային պորտֆելն աճել է 175.5 միլիարդ դրամով կամ 10.4%-ով։
Տոկոսային առումով ամենից շատ՝ 89.1 տոկոսով (4.5 միլիարդ դրամով) աճել են մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտին տրամադրված վարկերը։ Այդուհանդերձ, դրանց ծավալը (9.5մլրդ դրամ) դեռևս փոքր է և ընդհանուր վարկերի մեջ կազմում է ընդամենը 0.5%։
Երկրորդ տեղում կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերն են` աճը 67,48127%(13.4 միլիարդ դրամ): Դրանց հաջորդում են հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտին ուղղված վարկերը (աճը՝ 47,4% կամ 16.6 միլիարդ դրամ):
Իսկ տնտեսության որոշ ճյուղերի դեպքում վարկավորման ծավալները նվազել են։ Այսպես, ամենամեծ նվազումն արձանագրվել է ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` -14.6% (289 մլն դրամ)։ Դրան հաջորդում են ֆինանսական և ապահովագրական գործունեությունը` -7.9% (8.8 միլիարդ դրամ դրամ), և փոխադրումներ ու պահեստային տնտեսության ոլորտը` -7.2 (3 մլրդ դրամ):
Մանրամասները` աղյուսակում:
Քնարիկ Ջալաթյան