«Հայաստանում ստեղծվում է կենտրոնական ստուդիո, որը անմիջապես կապ ունի այլ համաշխարհային ստուդիոների հետ»
«Երբ սկզբում ծանոթացա Քենի հետ, ես հայկական շուկայի հետ չէի աշխատում, աշխատում էի «Tarantino Productկյions»-ի համար: Երբ հանդիպեցինք, ու գործի թեմայով խոսեցինք, հասկացանք, որ երկուսս էլ մի նպատակ ունենք՝ ցեղասպանության մասին ֆիլմ նկարել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հոլիվուդյան դերասան, ռեժիսոր ամերիկահայ Քեն Դավիդյանի պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանը:
Նա պատմեց, թե ինչպես է ստեղծվել իրենց «Hollywood Film Partners» ստուդիոն. «Ժամանակի ընթացքում Քենը ծանոթացավ Արա Խաչատրյանի հետ, որը դարձամ մեր մյուս գործընկերը: Նա ֆինանասական գործերով է զբաղվում: Մենք երեքով միացանք այդ նույն նպատակով, որ մի օր ցեզասպանության մասին ֆիլմ նկարենք: Այդպես ստեղծվեց «Hollywood Film Partners» ընկերությունը, որն արդեն գործում է մեկ տարի: Մենք ունենք 4 տարբեր մեծ ստուդիոների հետ պայմանագրեր ու համագործակցում ենք նրանց հետ: Մենք ֆիլմերը վերցնում ենք, զարգացնում ենք, ֆինանասավորում, նկարահանում ու տարածում ենք դրանք: Դրանք հիմնականում համաշխարհային կոմերցիոն ֆիլմեր են»:
Ա. Բաղդասարյանն ասաց, որ առաջին ֆիլմը, որն ուզում են Հայաստանում նկարել «Սիրո գորգի» պատմությունն է. «Երբ 1914 թվականին ընտանիքներն ամուսնանում էին, նվիրում էին գորգ, որը ցույց էր տալիս 2 ընտանիքների միացումը: Մեր պատմությունը մի ընտանիքի մասին է, որոնց ամուսնության գորգը գողացել էին իրենց ամուսնության գիշերը:
Մոտ հարյուր տարի հետո գորգը գտնվում է Երևանի թանգարաններից մեկում: Մեր պատմությունը Ամերիկայում ծնված հայի մասին է, որը ընդհանրապես հայերեն չի խոսում: Նրա պապիկը, տեսնելով, որ գորգը թանգարանում է, խնդրում է նրան, որ ինչ էլ լինի գնա գորգը բերելու: Այդ տղան գալիս է Հայաստան այդ նպատակներով, ծանոթանում է իր մորաքրոջ տղայի հետ (որի դերը Քենն է խաղում): Նա վերջապես գորգը գտնում է, մոտենում է գորգի տիրոջը, բայց գորգի տերը թուրք է լինում և ինքը մերժում է տալ գորգը: Ժամանակի ընթացքում տղան սիրահարվում է մի հայուհու, և նրանք երկուսով փորձում են ներկայացնել ապացույցներ, որ այդ գորգն իրոք իրենցն է»:
Ա. Բաղդասարյանն ասաց, որ եթե ամեն ինչը հաջողվի, մինչև մայիս իենք պատրաստ կլինենք գան Հայաստան՝ ֆիլմը նկարահանելու: Նա չասաց, թե ֆիլմի վերջում ինչ է լինելու, բայց նկատեց, որ այս ֆիլմը մի քիչ ցեղասպանության մասին էլ է խոսում և պատրաստում է ցեղասպանության վրա կենտրոնցող այլ ֆիլմերին:
Նա նշեց, որ ոչ նույն ոճով, բայց այս թեմայով էլի ֆիլմեր են լինելու. «Մենք նաև ունենք ցեղասապնության մասին ֆիլմ, բայց դեռ չեմ կարող մանրամասնել: Կարող եմ ասել, որ մեծ ամերիկյան նախագիծ է, հաստատված է, և ֆիլմի սցենարը գրել է շատ հայտնի ամերիկացի գրող»:
Հարցին, թե ի՞նչ էր նշանակում Քեն Դավիդյանի այն խոսքը, որ նա պատրաստվում է «Հոլիվուդը» բերի Հայաստան, Ա.Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Դա մեր ստուդիոի գաղափարն է: Մենք ունենք 3 նպատակ՝ առաջինը ֆիլմի նպատակն է, երկրորդը ֆիլմի օրենքն այստեղ ներկայացնելն է, որ համաշխարհային շուկան ավելի վստահ գա՝ Երևանում ֆիլմ նկարահանելու, որը եկամուտ կբերի Երևանին՝ աշխատանքի հնարավորություններ կստեղծի: Մեր երրորդ նպատակն այն է, որ մենք այստեղ նոր ստուդիո գաղափարը ներկայացնենք: Աշխարհում կան 13 նման ստուդիոներ, 14-որդն այստեղ ենք ուզում ստեղծել:
Այդ ստուդիոն ուղիղ կապեր ունի Ամերիկայի հետ և բոլոր ուրիշ ստուդիոների հետ: Այն աշխատում է ամենանոր տեխնոլոգիաներով և ունի Ամերիկայի աջակցությունը: Ամերիկյան ընկերությունը միշտ մարդ է տանում այնտեղ, սովորացնում է, գործեր է տալիս: Այսինքն՝ Հայաստանում ստեղծվում է մի կենտրոնական ստուդիո, որը անմիջապես կապ ունի այլ համաշխարհային ստուդիոների հետ»:
Ա.Բաղդասարյանն ասաց, որ իրենք Հայաստանում փնտրում են գործընկեր, որը գործից հասկանում է: Նա նշեց, որ իրենք բանակցություններ են վարում Հայաստանի մշակույթի նախարարության հետ այս հարցով. «Հիմա լավ են ընդունել գաղափարը, իրենց շատ է դուր եկել ու ուզում են այստեղ ֆիլմի օրենք ներկայացնել: Մենք արդեն մի քանի հոգու հետ խոսել ենք, սպասում են մենք իրենց որոշակի թղթեր ներկայացնենք, և եթե ամեն ինչ հաջող լինի, մինչև տարվա սկիզբը Հայաստանում կունենանք ֆիլմի օրենք»:
Լուսանկարները՝ Արսեն Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից