Բաժիններ՝

ԵՄ-ի Խորհուրդը հետաձգել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը. աղբյուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները ուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը հետաձգել են մինչև հինգշաբթի: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:

Նա ընդգծել է, որ այսօր չեն հրապարակվի նրանց անունները, որոնք ընկնում են պատժամիջոցների տակ: Աղբյուրի խոսքերով՝ Եվրահանձնաժողովը քննարկման համար նոր անուններն առաջարկելու է հինգշաբթի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելում ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների այսօրվա հանդիպման ժամանակ ընդունվելու են Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ, որոնք առնչվելու են ռուս մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս