Մուրացկան կինը` վարչապետին. «Թագավոր ջան, դու պտի օգնես, մեկ էլ Ծառուկյանը, էլ մարդ չկա» (տեսանյութ). aravot.am
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Գյումրի կատարած այցի ժամանակ դարձյալ մի զավեշտալի պատմություն տեղի ունեցավ`կապված գյումրեցի հայտնի մուրացկան Լիզայի հետ, հաղորդում է aravot.am-ը: Այս կինը, նախապես լսելով, որ վարչապետին դիմավորելու են նորակառույց Մուշ 2 թաղամասում, ձեռնափայտը ձեռքին` եկել ու սպասում էր: Երբ վարչապետը սկսեց արագ-արագ շրջել թաղամասում, մուրացկան կինը այդ նույն արագությամբ գնաց նրանց հետևից, կանգնեցրեց վարչապետին ու փող ուզեց: Երբ Սամվել Բալասանյանը սաստեց, թե անցած անգամ տվեց վարչապետը, էլ ի՞նչ ես ուզում, տիկինը, ցույց տալով ինչ-որ թղթեր, այսպես արձագանքեց. «Մեռնիմ ջանիդ, տես բանկից է եկել, տանս որբը դուրսը կմնա, դու պիտի մուծես, Բալասանյանն էլ է օգնել, ցավդ տանիմ, դու պիտի օգնես, մեկ էլ Ծառուկյանը, էդ երեքդ եք, էլ մարդ չկա»: Այդ արտահայտությունը բավական զվարճացրեց վարչապետին, վերջինս ծիծաղելով առաջ շարժվեց, իսկ ձեռնափայտով տիկինը, վազելով արագ քայլող վարչապետի հետևից, բացականչեց. «Թագավոր ջան, տունս փրկե»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: