Ալավերդցի բժիշկները շուտով կկիրառեն ստեվիա դեղաբույսը (տեսանյութ)
ankyun3.am-ը գրում է. Ստեվիան, այլ կերպ ասած մեղրախոտը, բազմամյա մշտադալար թուփ է, որի տերևները շաքարից քաղցր են 10-15 անգամ։ Այս բույսի տերևները և նրանցից պատրաստված դեղամիջոցները կարելի է օգտագործել, երբ մարդն ունի արյան բարձր զարկերակային ճնշում` հիպերտենզիա, տառապում է սիրտ-անոթային և ռևմատիկ հիվանդություններով, ունի մաշկի ալերգիա, դերմատիդներ կամ տառապում է շաքարային դիաբետով:Ստեվիայի տերևները կարելի է օգտագործել նաև մարմնի ավելորդ քաշից ազատվելու համար: Շուտով այս հրաշագործ բույսը հասանելի կլինի նաև ալավերդցիների համար: