Բաժիններ՝

Հակառակորդն օգտվել է մառախուղի հանգամանքից. դիվերսիոն փորձն ու դրա կանխումը. yerkir.am

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Տավուշի մարզում` Մեհրաբի ուղղությամբ, ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ է արել, որը կանխվել է հայ դիրքապահների կողմից: Yerkir.am-ին լրացուցիչ մանրամասներ հայտնի դարձան այս դեպքի առնչությամբ: Կայքին պատմել են, որ այսօր` ժամը 15.30-ից 16-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը, օգտվելով առիթից, որ Մեհրաբի ուղղությամբ մի տեղամասում մառախուղ է եղել, փորձել է ճեղքել հայ դիրքապահների պաշտպանական շղթան, ներթափանցել հայկական դիրքապահների թիկունքն ու շրջապատման մեջ գցել մեր զինվորներին: Բայց հայ դիրքապահները շուտ են նկատել ադրբեջանցիների` անցում կատարելու փորձը ու համապատասխան քայլեր ձեռնարկել: Հասկանալով, որ հայ դիրքապահների կողմից իրենց դիվերսիոն փորձն աննկատ չի անցել, ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ: Հայ զինծառայողներն այդ ժամանակ անցել են շրջանաձեւ պաշտպանության, եւ մոտ 10 րոպե անց ադրբեջանցիները հայտնվել են ծուղակում: Հակառակորդի դիվերսիոն գործողությունը, հատկապես` հայտնաբերվելու պահին, ուղեկցվել է ադրբեջանական դիրքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակված թույլ կրակահերթերով:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս