Հուլիսի 1-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դոնբասի ահաբեկիչները չեն համաձայնվել Ուկրաինայի իշխանությունների խաղաղության պլանին, ինչի համար էլ հակաահաբեկչական գործողության ուժերն անցում են կատարում «Բ» պլանին:
«Շաբաթ օրը ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել շտապ խորհրդակցություն, որին մասնակցել են ոչ միայն նախարարները, այլև՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը»:
Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի ապրիլին, Թեհրանում:
«Մայիսի 14-ին, խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե մինչև հուլիսի 1-ը բիզնեսին ժամանակ է տալիս՝ ստվերից դուրս գալու համար»:
««Հիշում եք՝ հունիսի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն հրաժարվում է Արցախի սահմանին մոնիթորինգ իրականացնել, քանի որ այն վտանգավոր է իրենց թիմի անդամների կյանքի համար»:
Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
«Հուլիսի 1-ից պետական աշխատողների աշխատավարձը բարձրացնելու հարցում ևս «պարտադիր, բաց ոչ պարտադրված» խաղին տրված կառավարությունն էլ ավելի ինքնատիպ մոտեցում է հանդես բերել. որոշել է կրճատել պետական աշխատողներին 3 ամիսը մեկ տրվող «պրեմիան», բաժանել ամիսների, ասել` աշխատավարձը բարձրացավ»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ հանդիպել է երկրում գտնվող Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հետ:
«Երեկ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կազդի Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ու Վրաստանի միջեւ բեռնափոխադրումների վրա»:
Ջուլիետա Եղիշյանը Իջեւան քաղաքի թիվ 4 դպրոցում դասավանդել է ֆրանսերեն լեզու, նա քաղցկեղով հիվանդ էր:
ISIL-ն ահաբեկչական կազմակերպություն է, և նրա կողմնակիցները պետք է արդարացի պատիժ կրեն որպես ռազմական հանցագործներ:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին:
Քերիի խոսքերով՝ «Վեցյակի» հետ բանակցություններում Իրանի դիրքորոշման հարցում շարունակում են մնալ էական խնդիրներ:
Թուրքիան կողմ է, որ Քիրքուք քաղաքը, ուր առկա են նավթի խոշոր պաշարներ, ունենա հատուկ կարգավիճակ և որ բնական այդ պաշարներից օգտվի ողջ բնակչությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 2-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան, Ֆուչիկի փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186 համարների և նրբանցքի, Հալաբյան փող. 41-65 համարների և հարակից տարածքները ջրամատակարարումը:
«Մինչ այժմ կանայք ոչ մի բանում չեն զրկվել, եւ տեխկանոնակարգը ներքնազգեստի հարցում նրանց վիճակը չի բարդացնի»,-հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման եւ հավատարմագրման դեպարտամենտի տնօրեն Վասիլի Բոյցովը:
Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության հարցը բացասական հետեւանքներ կարող է ունենալ ԼՂ հարցի վրա, նման համոզմունքով քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է․ «Ես կարծում եմ, որ ինքներդ կարող եք կռահել, թե ինչ վիճակում կհայտնվի ԼՂ-ն, չեմ ուզենա ձեր տրամադրությունը գցել այդ իմաստով»:
նա զարմանում է, թե ինչո՞ւ է հանրությունը դեմ Հ. Բաբաջանյանի հուշարձանի տեղադրմանը, բայց նաև հասկանում է պատճառը. «Ես չեմ հասկանում: Ես գիտեմ՝ ինչո՞ւ են դեմ: Ընդդիմությունը, ինչ անես՝ դեմ է: Սա ընդդիմություն չի: Սա պարզապես մի խումբ է, որ ինքն էլ չգիտի: Չէ, ինքը գիտի՝ ինչ պատվեր է ստանում դրսից: Հետաքրքիր է՝ այս նույն մարդիկ, որ անընդհատ բոլորին դեմ են, կարելի է Հիտլերի արձանը դնել, միգուցե կո՞ղմ լինեն, Աթաթուրքինը դնենք, Ալիևինը դնենք՝ կիսագրագետ թափթփուկինը: Այսքան մարդիկ չսիրե՞ն իրենց ժողովրդին»:
«Հայկական կողմը պարզապես պետք է սկսի աշխատել ու կանխել իրադարձությունների բացասական զարգացումը, այլ ոչ թե քարշ գա դրանց ետև ից ու գործ ունենա արդեն իսկ կատարված ու անշրջելի իրողությունների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` խոսելով Եվրասիական միության և նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին զարգացումների ու հայտարարությունների թեմայով:
Խորհրդարանական քառյակի անդամ երեք կուսակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», ինչպես նաև ՕԵԿ-ը դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Նրանք հայտարարում են, որ այդ փոփոխությունները կարող են իրականացվել միայն իշխանության նկատմամբ ունեցած հասարակական վստահության պայմաններում: Չնայած դրան, նրանք հանդես են գալիս 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու օգտին: Իսկ դա հնարավոր է սահմանադրական բարեփոխումների պարագայում: Քանի որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2016թ., ապա ստացվում է, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով:
Արդեն այսօր ակնհայտ է դառնում, որ ինչպես՝ հայ խորհրդարանականները՝ Ստրասբուրգում, այնպես էլ՝ նրանց նույնքան հայ գործընկերները՝ Երևանում ու հատկապես Բաքվում, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար, մասնակից են դարձել շատ վտանգավոր հակապետական գործարքի, որի իրական նպատակը, ինչպես ՀՀ իշխանությունների կողմից կատարվող գրեթե բոլոր գործողությունները, Ռուսաստանի շահի սպասարկումն է: