Բաժիններ՝

Ցեցերի դեմ պայքարում են թակարդներով

alttv.am-ը  գրում է. Նախորդ տարի Արմավիրի մարզի շատ գյուղացիական տնտեսություններ կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և պղպեղի բերքի կորուստ արձանագրեցին: Պատճառը տարածված ցեցի թիթեռ վարակն էր, որի դեմ պայքարի բոլոր միջոցառումները գրեթե անարդյունք էին,- ասում են Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի բնակիչները: Խնդիրը դարձավ նաև կառավարության ուսումնասիրման առարկա:

Գյուղատնտեսության նախարարությունը կառավարության աջակցությամբ այս տարի ֆերոմոնային թակարդների կիրառմամբ իրականացնում է փորձնական միջոցառումներ ցեցի դեմ պայքարի ուղղությամբ:

Թակարդները տեղադրվել են Արմավիրի և Արարատի մարզերի կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և պղպեղի ցանքատարածություններում:

Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետներն այժմ կատարում են ուսումնասիրություն՝ պարզելու համար ցեցի թիթեռների թվաքանակի աճը, դրանց զարգացման շրջանը և հողի վարակվածության աստիճանը:

Ըստ մասնագետների, վերջին 10 օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության տարածման միտում և ցանքատարածություններում պետք է իրականացնել ցեցի դեմ մասսայական պայքար քիմիական եղանակով:

Վարակի զարգացումը կանխելու և դրական արդյունք գրանցելու համար մասնագետները խորհուրդ են տալիս բուժումը կրկնել 15 օր հետո՝ փոխելով բուժանյութի խումբը, որը հնարավորություն չի տա միջատին ձեռք բերել դիմադրողականություն թույնի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031