Բաժիններ՝

Ես կլինեմ ողջ Թուրքիայի նախագահը. Էրդողան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նաախագահի թեկնածու, երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խոստացել է նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում շարունակել քրդական հարցի կարգավորման գործընթացը, ինչպես պայքար մղել «զուգահեռ կառույցի» դեմ.

«Եթե Թուրքիայի ժողովուրդն ինձ ընտրի նախագահ, ապա ես կպայքարեմ «զուգահեռ պետության» դեմ: Մենք արագորեն և իրավական դաշտում վերջ կդնենք այդ կեղտոտ կազմավորմանը, ներում չի լինի: Ես նաև թույլ չեմ տա քրդական հարցի կարգավորման գործընթացի արգելակում»:

Էրդողանը վստահեցրել է, որ նախագահ ընտրվելու դեպքում չի դառնա մեկ կուսակցության կամ խմբի նախագահ. «Ես կլինեմ ողջ Թուրքիայի, յուրաքանչյուր քաղաքացու նախագահը, կարևոր չէ, թե նա իր քվեն տվեկլ է ինձ, թե ոչ»:

Էրդողանի խոսքերով՝ նախագահի համաժողովրդական ընըրությունները նոր էջ կբացեն Թուրքիայի պատմության մեջ. «Օգոստոսի 10-ին միայն նախագահ չի ընտրվելու: Այդ օրը մեկնարկելու է Թուրքիայի պատմության նոր ժամանակաշրջանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031