Բաժիններ՝

Ողբերգական վթար` Եղեգնաձոր-Ագարակաձոր հատվածում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Հուլիսի 1-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջհամայնքային Հ-40 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Ագարակաձոր հատվածում (4-րդ կմ) բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 09 OL 522 պ/հ (վարորդ` Ա. Կ. , ծնվ. 1950 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 18 OՕ 521 պ/հ (վարորդ` Կ. Պ., ծնվ. 1993 թ.) ավտոմեքենաները, ինչից 09 OL 522 պ/հ ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2106» մակնիշի 18 OՕ 521 պ/հ ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» 09 OL 522 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Կ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև` հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս