Գորիսում նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

Գորիսի բժշկական կենտրոնում հունիսի 23-ին մահացած նորածնի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասացին, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Երեխայի ծնողները պնդում են, որ նորածնի մահվան պատճառը հերթապահ բուժքրոջ անուշադրությունը, անփությությունն ու մասնագիտական թերացումն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031