Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել դեսպանների հետ

Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ հուլիսի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարած այցելության արդյունքները, քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերը, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ տարածաշրջանում և անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներին:

Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա խնդիրները, դրանց հանգուցալուծման ուղիները և այդ գործընթացներում ԵԱՀԿ դերակատարությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031