Շավարշ Քոչարյան. Եվրասիական հանձնաժողովը կողմերին է պատրաստված պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար. news.am

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախօրեին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրն ուղարկել է ներպետական համաձայնեցման: Այս մասին գրում է news.am-ը:

Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, «Ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ այդ համաձայնեցումից հետո կլինի նաեւ պայմանագրի ստորագրումը:

«Ոչ ոք չի ասել, որ հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը: Որոշումը, որ կայացրել է ԵՏՄ բարձրագույն մարմինը, վերաբերում էր մինչեւ հուլիսի 1-ը պայմանագրի նախապատրաստվմանը ստորագրման համար: Երեկ Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել արդեն նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: Այդ տեսակետից տեղի է ունենում այն, ինչ նախատեսված էր»,- ասել է Շավարշ Քոչարյանն ու հավելել. «Հույս ունենք, որ ներպետական համաձայնեցումը շատ երկար չի տեւի: Երբ դա ավարտվեց, կարելի է խոսել ժամկետների մասին»:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս