Երկու երիտասարդներ մեղադրվում են բանկային կեղծ քարտեր ստեղծելու և տարբեր անձանց պատկանող բանկային հաշվեհամարներից գումարներ հափշտակելու մեջ

Դատարան է ուղարկվել երկու երիտասարդների դեմ հարուցված քրեական գործը: 33-ամյա և 29-ամյա երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նպատակ ունենալով վճարային փաստաթղթեր հանդիսացող, գույքային իրավունքի մասին վկայող, դրանք սահմանող և տրամադրող բանկային կեղծ քարտեր պատրաստել ու իրացնել, ինչպես նաև՝ պատրաստված բանկային կեղծ քարտերով գործարքներ կատարելով, տարբեր անձանց պատկանող բանկային հաշվեհամարներից գումարներ հափշտակել, նախնական համաձայնությամբ 2012թ. ՀՀ տարածքում կազմակերպել են բանկային քարտերի կեղծման ու իրացման գործընթացը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ):

Ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաև երիտասարդ կինը. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ աշխատելով Երևանի «Տակո-Մակո» մեքսիկական ռեստորանում որպես բարմեն, նպատակ ունենալով գումար վաստակել, նույն ռեստորանի նախկին աշխատակցի միջոցով ծանոթանալով վերջինիս ընկերոջ հետ (խոսքը գործով երկու ամբաստանյալների մասին է), նրանցից տեղեկացել է, որ ունեն բանկային քարտեր կեղծելու համար նախատեսված հատուկ սարք և նպատակադրվել են գույքային իրավունքի մասին վկայող, դրանք սահմանող և տրամադրող վճարային փաստաթղթեր հանդիսացող՝ բանկային կեղծ քարտեր պատրաստել ու իրացնել, ակնկալելով կեղծված քարտերի իրացումից վերջիններիցս ստանալ խոշոր գումարներ, համաձայնել է նրանց առաջարկին և խոստացել աջակցել՝ ռեստորանի հաճախորդներին պատկանող բանկային քարտերից տվյալները հատուկ սարքի միջոցով գրառելու և նրանց փոխանցելու եղանակով:

Տեսանյութեր

Լրահոս