
Շիրակի մարզում տեղացած կարկուտը 1500 հա հացահատիկային կուլտուրա է վնասել

tsayg.am-ը գրում է. Հունիսի 30-ի երեկոյան ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում: 13 համայնք կրել է էական վնաս: Հիմնականում վնասվել են հացահատիկային կուլտուրաները՝ մոտ 1500 հա:
Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով ստեղծվել է վնասի չափերն ուսումնասիրող հանձնաժողով՝ նախագահությամբՇիրակի մարզի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանի:
Խումբը վաղ առավոտից ակնադիտական ուսումնասիրություններ է անցկացնում տուժած համայնքներում: Նախնական ուսումնասիրությունների համաձայն, հացահատիկային ցանքատարածությունները որոշ համայնքներում մինչև 100 տոկոսի հասնող վնաս են կրել:
Հայրենյաց, Հայկասար, Մարալիկ, Իսահակյան համայնքներում գրեթե ամբողջությամբ կարկուտը ոչնչացրել է նաև տնամերձերում ցանված բանջարաբոստանային կուլտուրաները: Իսահակյան համայնքում նաև պտղատու ծառերի բերքն է լուրջ վնաս կրել: