«Երեկ ԵՊՀ-ում նոր սկանդալ է գրանցվել ռեկտորի օգնական, ախալքալաքցիների «հրամանատար» Գևորգ Մելքոնյանի մասնակցությամբ»:
Փեշմերգայի զինծառայողները հրաժարվում են լքել Քիրքուք, Նայնավա, Դիյալլահ նահանգները, որոնք նրանք գրավել են նախորդ շաբաթ:
«Երևանում բուքմեյքերական գրասենյակներում այս օրերին մեծ խաղադրույքներ են արվում ֆուտբոլի աշխարհի մրցաշարի տարբեր խաղերի ելքերի վրա»:
Միջադեպը գրանցվել է շփման գծի մոտ ընկած զորամասերից մեկում:
Այս մասին հայտարարել է լեհական սեյմի պատգամավոր Մալգոժատա Գոշովսկան:
Արձակուրդից հետո, 2013թ. նոյեմբերի 26-ին դա հայտնաբերվել է զորամասի բուժծառայության պետի կողմից: Ս. Հ.-ին նույն օրը տեղափոխել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ,ինչը հանգեցրել է Ս. Հ.-ի կողմից զինվորական ծառայության ժամանակավորապես դադարեցնելուն:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ իրաքյան բանակը լքել է սահմանային տերմինալը:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ ժողովուրդը ողջ Վրաստանում 1049 մեծամասնական մանդատից 811 մանդատը տվել է «Վրացական երազանքին»:
Նախագահ Բուշ-կրտսերը դեռ մինչև Օբամայի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելը որոշում էր ընդունել, որ մենք (ԱՄՆ) Իրաքը լքելու ենք 2012 թվականին:
«Ինչ էլ անելու լինեք կայնքում, արեք դա ողջ սրտով»: Կյանքում հաջողության հասնելու համար ձեզնից կպահանջվի նվիրում եւ առավելագույն ջանքեր, այդ ժամանակ կապրեք առանց ափսոսանքի:
Նախարարները գոհունակությամբ ընդգծեցին, որ առկա է շուրջ երեք տասնյակ պայմանագիր և համաձայնագիր ներառող ամուր իրավապայմանագրային դաշտ, զարգանում է փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում, բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական շփումները, ընդլայնվում են գործարար կապերը:
Ես իրոք զարմանում եմ, որ շատերը զարմացած են, թե ինչու Աստանայում նման կարծիք հնչեց: Ու՞մ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ո´չ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը և, իհա´րկե, դիվանագիտական ճակատում է պատերազմ մղում:
Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, հունիսի 13-ի կեսօրին Վրաստանի Թելավի քաղաքի կենտրոնում սպանվել է 35-ամյա Աչիկո Մայսուրաձեն (մականունը՝ Ստարիչոկ)։
2014 թվականի մայիսի 23-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ապրանքների գնման պայմանագիր է կնքել Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ՝ մեդալներ և կրծքանշաններ ձեռք բերելու համար։
ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը 5.3 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Մալբա» ՍՊԸ-ի հետ՝ 2014թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում պաշտոնական հյուրասիրություն ծառայություն ձեռք բերելու համար։
Ես գիտեմ, որ տարածքից առգրավվել են ինչ-որ սարքեր (դրա մասին նշվեց նաև լրատվական միջոցներում), ուղարկվել են փորձաքննության: Թե ինչ կա և ինչ չկա դրանում, մենք դեռևս չգիտենք: Այսինքն՝ մեզ չի ծանոթացվել: Կարծում եմ՝ նախաքննական մարմինն էլ դեռևս չի ստացել, հակառակ դեպքում՝ կծանոթացներ:
«Այսօր 1000 խմ գազը գնում ենք 189 դոլարով, եթե վառելիքաքսուքային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր, իսկ բնական ալմաստների ներմուծման համար ունենք 7 տոկոսանոց զեղչ: Սա այսպես ասած Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական ժամանակահատվածն է»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Առանց պետության ապրելը չափազանց բարդ, ճնշող զգացողություն է: Առանց պետությունն իր կողքին, իր թիկունքին զգալու՝ մարդն իրեն անպաշտպան է զգում, և անգամ այն, ինչ կոչում են հայրենասիրություն, չի օգնում սթափ որոշում կայացնել և չհեռանալ երկրից: Մարդիկ Հայաստանից հեռանում են այլ պետություններ, քանի որ սեփական պետության ներկայությունը զգում են բացառապես միայն իրենց գրպաններում:
Այն հնարավորություն կտա տարբերել գույները և համապատասխանաբար զգայուն լինել: Դրանց միջոցով հնարավոր կլինի վերականգնել տեսողության որոշակի աստիճան: Ամբողջությամբ կույրերը չի բացառվում, որ կարողանան տեսնել ուրվագծեր և մեկ-երկու գունային գամմա:
Սերժ Սարգսյանն ասել է, որ իր 65-ամյակը կցանկանար դիմավորել ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ, արագ տեմպերով զագացող Հայաստանում և նույնչափ արագ տեմպերով ներգաղթի երևույթներով:
Նա նաեւ ասաց, որ հորդորել է կուսակիցներին ուսումնասիրել 12 պահանջները, եւ այն հարցերը, որոնք ներառված են ՀՀԿ-ի ծրագրերում կամ կառավարության ծրագրում արագ առաջ տանել, իսկ այն, ինչ իրատեսական չէ, ըստ Սերժ Սարգսյանի, ընդդիմախոսներին պետք է բացատրել, թե ինչու իրատեսական չէ:
Ակսել Ֆիշերը տեղեկացրեց, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելով, նպատակ ունեն լսելու նրանց տեսակետներն ու կարծիքները մի շարք հարցերի, մասնավորապես, ներքաղաքական իրավիճակի, խմբակցությունների հետագա ծրագրերի վերաբերյալ:
Իրավիճակն այնպիսին է՝ երկաթգծի վերականգնման համար Ադրբեջանի ծախսերը, ներդրումները կկազմեն 264 միլիոն դոլար, Հայաստանինը՝ 103 միլիոն դոլար, որը բավական մեծ գումար է, Թուրքիայինը՝ 57 միլիոն դոլար: Նրանց տարածքում քանդված երկաթգիծ չկա, նրանք կարող են նոր երկաթգիծ կառուցել:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար հնչող կրակոցներին, մասնավորապես՝ վերջերս նախիջևանյան կողմից, Նախագահը նշել է, որ չի կարծում, թե ականատեսն ենք Ադրբեջանի կողմից նոր մարտավարության: Ըստ նրա՝ զարգանում են այն պրոցեսները, որոնք արդեն գոյություն ունեն երկար տարիներ:
Ահնիձորում 63 տարեկանից բարձր մարդիկ բնակչության ընդհանուր թվի 30 տոկոսն են կազմում: Սա թույլ է տալիս ենթադրել, որ գյուղը ծերացող գյուղերի ցանկից դուրս է:
Հունիսի 17-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294159 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ քառյակի կողմից սխալ էր կառավարությանը մինչև սեպտեմբեր ժամանակ տալը, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Ընդհանրապես պետք չէր ժամանակ տալ: Մեր մոտեցումն առանձնահատուկ է այդ հարցում, մենք չենք էլ թաքցրել: Բայց քանի որ քառյակի շրջանակներում մոտեցումների տարբերություն կար այդ հարցի կապակցությամբ, միասնական որոշում է եղել: Մեր գործընկերները կարծում են, որ պետք է թույլ տանք կառավարությանը՝ իրեն դրսևորել, և եթե այդ ժամանակվա ընթացքում որևէ փոփոխություն չլինի, իսկապես պայքարել տարբեր ճանապարհներով, որպեսզի հասնենք իշխանափոխության»:
Հունիսի 16-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 23 ավտոմեքենա:
«Չնայած Լիա Միսակյանին բուժօհգնություն ցուցաբերման ընթացքում տեղ գտած վերը նշված թերություններին ուբացթողումներին՝ հարկ ենք համարում նշել, որ արյան հետազոտությունների նման արդյունքների, լեյկոպենիայի, ագրանուլոցիտոզի ու իմունիտետի խիստ ընկճվածության պայմաններում ախտաբանական փոփոխությունների, սեպտիկ բարդությունների զարգացման առանձնահատկություններով պայմանավորված՝ նշված թերությունների ու բացթողումների ու Լիա Միսակյանի մահվան միջև անմիջական պատճառական կապ հաստատել հնարավոր չէ»,- նշել էին փորձագետները:
«Ես ցավով եմ ասում, որ նախկին ընդդիմության փոխարեն այսօր մենք ունենք ոչ իշխանական ուժեր, որոնց մի մասն իրենց չեն հայտարարում ընդդիմություն, մի մասը խուսափում է խոսել իշխանափոխության անհրաժեշտության մասին, և դրա արդյունքում ձևափոխվել են նաև այն պահանջները, որոնք իր առաջ դրել է այդ ուժերի միավորումը»: