Իրաքի քրդերը գրավել են Սիրիայի հետ սահմանային անցակետերից մեկը
Իսրայելական MIGnews-ի փոխանցմամբ՝ քրդերը վերահսկողություն են հաստատել իրաքա-սիրիական սահմանի վրա: Քրդական ոստիկանությունը զբաղեցրել է իրաքա-սիրիական սահմանի երկու պաշտոնական անցակետերից մեկը:
Փեշմերգայի պաշտոնական ներկայացուցիչ, քրդական ինքնավարության նախարարության գլխավոր քարտուղար Ջաբար Յավարը հայտարարել է, որ իր զինյալները գրավել են Ռաբիայի անցակետը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ իրաքյան բանակը լքել է սահմանային տերմինալը: