Դեմոկրատներն ընդդեմ Ռուսաստանի դեմ ուղղված «դժոխային պատժամիջոցների»
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը բացահայտորեն դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին, քանի որ այն ընդլայնում է Թրամփի լիազորությունները, հայտնում է Axios-ը:
Փաստաթուղթը պետք է դրվի քվեարկության այս շաբաթ:
Հանրապետականներին այն ընդունելու համար անհրաժեշտ կլինեն որոշ դեմոկրատների ձայները: Օրինագիծը դեմոկրատներին ստիպում է ընտրություն կատարել իրենց կուսակցության համար անխախտ դարձած երկու սկզբունքների միջև՝ Ուկրաինային աջակցելու և նախագահ Թրամփին առևտրային քաղաքականություն սահմանելու լրացուցիչ լիազորություններ տրամադրելուն հակազդելու միջև:
«Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հաստատապես աջակցում են Ուկրաինային, սակայն Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Լինդսի Օ. Գրեհեմի օրենքն ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ: Այս օրինագիծը կտրուկ կընդլայնի նախագահի լիազորությունները մաքսատուրքերի սահմանման հարցում՝ միաժամանակ չնախատեսելով Ռուսաստանի դեմ պարտադիր պատժամիջոցներ, և երկուսն էլ անընդունելի են»,- հայտարարել են Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովների առաջատար անդամներ Գրեգ Միքսը, Դոն Բեյերը և Ռիչարդ Նիլը:

