Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-ին հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ: Հանդիպումը կայացավ զոհված զինվորների մայրերի նախաձեռնությամբ: Նրանք ներկայացրին իրենց սոցիալական դժվարությունները, որոնք, ըստ մայրերի, պայմանավորված են օրենքով տրված արտոնությունների ոչ բավարար լինելով կամ էլ անհասցեականությամբ:
Աֆրիկյանների շենքի պահպանման համար պայքարող ակտիվիստ Սոնա Ասատրյանը, ինչպես հայտնի է՝ նախօրեին փորձել էր դանակով պատռել շենքի վրա փակցված պաստառը, բերման էր ենթարկվել ոստիկանություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրասվում նրա դեմ Աֆրիկյանների ակումբի շենքի պաստառը դանակով պատռել:
«Պահանջում ենք, որովհետև բանը բանից անցել է, ժամկետները բոլորը սպառված են: Այնտեղ չկա այնպիսի պահանջ, որն անիրական է, այդ քննարկումները իրականացվել են ԱԺ-ում և օդից չեն եկել: Դրանք պահանջներ են, որ հասարակությունն է ներկայացնում: Եվ եթե չիրականացնեն, կլինի իրավիճակ, որ բացարձակապես կանտեսվիեն հասարակության պահանջները»,- ասաց Ռուստամյանը:
«Ակնհայտորեն Հայաստանի անդամակցությունը կասեցվել է Ռուսաստանի կողմից, դա իմ եզրակացությունն է»,- այսօր հրավիրված ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Նրա կարծիքով` Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համատեքստում Նազարբաևի հայտարարության և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հարցի արծարծման նպատակը մեղքը Հայաստանի վրա գցելն է, քանի որ Ռուսաստանի համար ավելի կարևոր են Կովկասը և էներգետիկ խնդիրների լուծումը, քան Հայաստանի անդամակցությունը:
«Բանդայի» գործով դատավարության ընթացքում այսօր՝ հունիսի 18-ին, բանդայի պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանը սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ:
Հունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ դոկտոր Մարտին Փեցոլդի ղեկավարած պատվիրակությանը:
Մեղադրողն ասաց, որ դատաքննության ընթացքում կինը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ասել է, որ ոչ թե ինքը, այլ անչափահաս որդին է համացանցում կայքէջ ստեղծել և այնտեղ տեղադրել ամուսնու սիրուհու մերկ լուսանկարը: Ըստ մեղադրողի՝ կինն այդ կերպ փորձ է արել խուսափել պատասխանատվությունից և պատժից, սակայն կնոջն առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է նախաքննության և դատաքննության ընթացքում ձեռք բերված և հետազոտված ապացույցներով:
Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
ԱԺ արտահերթ նիստն արդեն սկսվել է, սակայն մինչև հիմա կուտակայինի վերաբերյալ օրինագիծը չի տրամադրվել պատգամավորներին:
Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցում կային բազմաթիվ ուշագրավ հայտարարություններ: Բայց ամենաուշագրավը նույնիսկ «Այո, Հայաստանի Հանրապետությունն անդամակցելու է Մաքսային միությանն իր իսկ կողմից ճանաչած սահմաններով» արտահայտությունը չէր:
Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով:
Այս մասին այսօր Ժնևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Հայասանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկով:
Ադրբեջանին ոչ ոք պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես չի առաջարկել անդամակցել Եվրասիական միությանը:
«Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին առաջարկվել է, որպեսզի իրականացվեն համապատասխան միջոցառումներ՝ նշված տարածքում վարձակալի կողմից կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար կամ լուծելու տարածքի վարձակալության պայմանագիրը»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հանդիպել է երկրում գտնվողՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Մենք հավաքվել ենք, որ ևս մեկ անգամ հիշեցնենք՝ վաղը մեր անհնազանդության ավտոերթն է լինելու։ Երկրորդ, արդեն մեկ շաբաթ է անցել, ինչ մենք նամակով դիմել ենք կառավարությանը՝ կոչ անելով դադարեցնել կարմիր գծերի և արագաչափերի գործունեությունը, ու դեռ պատասխան չկա»
Վաղաժամ խորհրդարանական ընտրությունների հարցն այսօր նախաձեռնում է հենց հասարակությունը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացրել երկրի արտգործնախարարի պաշտոնում Պավել Կլիմկինի նշանակման հարցը:
Հյուրերին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ու Վրաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Իրինա Իմերլիշվիլին:
ՀՀ նախագահը մերժել է ստորագրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը և ետ է վերադարձրել այն: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ռոուհանին ընդգծել է, որ ցայժմ բազմաթիվ իրանցիներ են դիմել իրեն՝ Իրաքում շիական սրբավայրերը պաշտպանելու խնդրանքով:
France-Presse լրատվական գործակալության հաղորդմամբ՝ զինյալներին հաջողվել է ներթափանցել նավթավերամշակման գործարանի տարածք ու ոչնչացնել մի շարք նավթամբարներ:
Աֆրիկյանների տան քանդման աշխատանքները վերսկսվել են, չնայած նրան, որ մշնախի ներկայացուցիչը հայտնել է, որ դեռ կան փաստաթղթերի հետ կապված խնդիրներ:
Սրանից առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ հանգամանքները թույլ են տալիս խոսել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատանքները վերսկսելու մասին:
Մենք մեր կողմից համաներում կառաջարկենք նրանց համար, ովքեր վայր կդնեն զենքը և նրանց համար, ովքեր չեն գործել ծանր հանցանքներ:
ԱԺ նիստում ՀԱԿ-ի պահանջած 20-րոպեանոց ընդմիջոմից հետո կառավարության ներկայացրած օրակարգը հաստատվեց 66 ձայնով, թեև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց 67 ձայն կողմ:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ նախագիծ մշակող մարմինը 15 օր առաջ նախապես այն պետք է ներկայացնի հանային քննարկման, մինչդեռ ոչ միայն այդ ժամկետը չի պահպանվել, այլ այն անգամ չի հրապարակվել: